Աննա Հակոբյանն ու Լիտվայի վարչապետի տիկինը քննարկել են համատեղ նախաձեռնությունների հնարավորությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվա կատարած տարանցիկ կարճաժամկետ այցի շրջանակներում ՀՀ վարչապետի տիկին ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 18-ին Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելյեի հետ այցելել են կառուցման փուլում գտնվող Վիլնյուսի «Երեխաների ուռուցքաբանական աջակցության կենտրոն»: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, այցի ընթացքում Աննա Հակոբյանին ուղեկցում էր Լիտվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը:

Ներկայացնելով գործարկվելիք հաստատության հիմնական առանձնահատկությունները՝ կենտրոնի աշխատանքները համակարգող լիտվական «Մայրերի միություն» հիմնադրամի նախագահ Էգլե Մելինաուսկիենեն նշել է, որ կենտրոնը վերականգնողական, սոցիալական, հոգեբանական և այլ աջակցություն է ցուցաբերելու քաղցկեղի դեմ պայքարող երեխաներին և նրանց ընտանիքներին ու 2020 թ. սկզբներին իր դռներն է բացելու այցելուների առջև:

Ըստ տնօրենի՝ հանգստի և ուսուցման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած կենտրոնը չի փոխարինելու կամ կրկնօրինակելու հիվանդանոցներում մատուցվող բուժմանը կամ ծառայություններին, այլ իր հնարավորություններով փորձելու է լրացնել այն բացը, որ հիվանդանոցները հնարավորություն չունեն ապահովելու:

Աննա Հակոբյանն էլ ներկայացրել է ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեության հիմնական ուղղությունները, շեշտել մանկական քաղցկեղի դեմ պայքարում ջանքերի համադրման և համակարգման անհրաժեշտությունը:

Հանդիպմանը հաջորդած աշխատանքային ճաշի ընթացքում Աննա Հակոբյանը և Լիտվայի վարչապետի տիկին Սիլվիյա Սկվերնելեն քննարկեցին փոխադարձ կապերի հաստատման և համատեղ նախաձեռնությունների իրականացման հնարավորությունները, անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակի:

Հայերեն English Русский

Ֆրիդրիխ Մերցը Հարավային Կովկասում խաղաղությունը, անվտանգությունն ու կայունությունն անհրաժեշտություն է համարում

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ- 21/07/26

Ասիական ինդեքսներ - 21/07/26

Երևանում Հյուսիսային պողոտայում գտնվող ռեստորանում արտադրվում է վտանգավոր սննդամթերք․ ՍԱՏՄ

Իսրայելի բանակը Գազայի հատվածում կիլոմետրեր ձգվող հողե պատնեշ է կառուցում

Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանից նավթամթերքի մատակարարումները կարևոր ներդրում են Հայաստանի էներգետիկ անվտանգության մեջ

Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,0451 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

Կապանում դեղնանարնջագույն անձրևաջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն

ԿԸՀ-ն «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից 12 անձի պատգամավորի մանդատ է տրամադրել

Մանուել Տուլիպան ճանաչվել է Հայաստանի Պրեմիեր լիգայի 2025-26 մրցաշրջանի լավագույն մարզիչ