Տնտեսություն

Ֆրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների թոփ տասնյակը գլխավորում է Հայաստանը

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիական տուրիստական գործակալության առաջարկած ուղղությունների թոփ տասնյակը գլխավորում է Հայաստանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիական «Evaneos » տուրիստական գործակալությունը ներկայացրել է 2020 թվականի տուրիստական թոփ ուղղությունները, Հայաստանն առաջին տեղում է: rtbf.be կայքի փոխանցմամբ, այն ժամանակ, երբ շատերը վայելելու են 2019 թվականի վերջին հանգստի հնարավորությունը՝ կապված սուրբծննդյան տոների հետ, «Evaneos » տուրիստական ընկերությունն հրապարակում է 2020 թվականի այն ուղղությունների ցանկը, որտեղ պետք է այցելել: Համաձայն այդ ցանկի, որն առաջարկել է The Daily of Tourism-ը, Հայաստանը թոփ տասնյակի առաջին տեղում է:

«Երկիր, որտեղից սերում են Շառլ Ազնավուրի արմատները, ունի բավարար հնարավորություններ գրավելու ամենատարբեր զբոսաշրջիկների: Ինչպես նրանց, ովքեր նախընտրում են գեղեցիկ եկեղեցիները, այնպես էլ այն ճանապարհորդներին, որոնք փնտրում են բաց հորիզոններ: 2020 թվականը կլինի քաղաքակրթությունների խաչմերուկների բացահայտում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշել է կայքը:

Առաջարկվող ուղղությունների ցանկում է Ուզբեկստանը, Հորդանանը, Չիլին, Ուգանդան, Մադագասկարը, Եթովպիան, Ֆիլիպինները, Նոր Զելանդիան:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում