Պաշտոնական

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հունաստանի դեսպանի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նաֆսիկա Նանսի Էվա Վրայլային՝ մեր երկրում նրա դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Վրայլային՝ պաշտոնավարման ընթացքում ծավալած գործունեության և հայ-հունական բարեկամական հարաբերությունների առավել զարգացման ուղղված ջանքերի համար: Նա հաջողություններ է մաղթել դիվանագետին հետագա գործունեության մեջ:

Դեսպան Վրայլան նշել է, որ Հայաստանից մեկնում է ջերմ տպավորություններով ու հիշողություններով:«Ձեր երկիրը հրաշալի պայմաններ է ստեղծել իմ աշխատանքի համար: Հուսով եմ, որ կարողացել եմ իմ ներդրումն ունենալ մեր՝ արդեն իսկ գերազանց հարաբերություններում»,-նշել է դեսպանը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի՝ վերջերս Հայաստան կատարած պաշտոնական այցին՝ այն կարևոր համարելով երկկողմ հարաբերությունների խորացման տեսանկյունից:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում