Արա Դարզին կոչ է արել Մեծ Բրիտանիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրիտանահայ ականավոր վիրաբույժ, Առողջապահական համաշխարհային նորարարությունների ինստիտուտի նախագահ, Մեծ Բրիտանիայի առողջապահության նախկին նախարար Արա Դարզին իր մտահոգությունն է հայտնել այն առնչությամբ, որ Մեծ Բրիտանիան չի հետևել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին: «The Guardian»-ում հրապարակված հոդվածում Արա Դարզին նշել է, որ ողջունում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումը և մտահոգված է նման գործընթացի բացակայությամբ Բրիտանիայի կառավարության կողմից:

«Որպես Բրիտանիայի խորհրդարանում առաջին հայ, անչափ ուրախ եմ, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը քվեարկությամբ ճանաչեց մեկ դար առաջ տեղի ունեցած Հայոց ցեղասպանությունը: Բայց ես հիասթափված եմ, որ բրիտանական կառավարությունը հրաժարվում է ճանաչել մոտ 1,5 միլիոն հայերի սպանդը: Հայոց ցեղասպանության առնչությամբ ընդհանուր լռությունը ժամանակին մեջբերել էր Հիտլերը, երբ ծրագրում էր Եվրոպայի հրեական բնակչության բնաջնջումը: Իմ և իմ հայրենակիցների համար ուժգին ցավի աղբյուր է այն, որ մեր կառավարությունը համառորեն ժխտում է ցեղասպանությունը՝ ելնելով Թուրքիային՝ ՆԱՏՕ-ի գործընկերոջը, նեղացնելու մտավախությունից»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշել է Արա Դարզին:

Նա հիշեցրել է, որ աշխարհի առնվազն 20 երկիր պաշտոնապես կոտորածը ճանաչել է որպես ցեղասպանություն, այդ թվում Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Ռուսաստանը, Եվրոպական խորհրդարանը: Այժմ էլ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն է միացել նրանց:

«Իմ մեծ պապը և նրա որդիները մահապատժի են ենթարկվել Օսմանյան կառավարական ուժերի կողմից 1915 թվականին: Նրա աղջիկը՝ իմ տատիկը, որն այդ ժամանակ դեռահաս էր, կարողացել է փրկվել: Նա իր մոր հետ շաբաթներ շարունակ Էրզրումից, որտեղ ապրել է նրա ընտանիքը, քայլել է դեպի Մոսուլ: Ես ծնվել եմ Բաղդադում, որտեղ ապրել ենք որպես փախստականներ»,-գրել է Արա Դարզին: Նա անազնիվ է համարում այն, որ Բրիտանիայի կառավարությունը շարունակում է մերժել Հայոց ցեղասպանությունը: Արա Դարզին ընդգծել է, որ ցեղասպանությունը համընդհանուր հարց է՝ հիշեցնելով, որ մարդկությունը տեսել է Ռուանդայում, Դարֆուրում տեղի ունեցածը, այն, ինչ կատարվեց քրիստոնյա համայնքի հետ «Իսլամական պետության» ձեռքով Սիրիայում, Իրաքում:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից ընդունված բանաձևում ասվում է, որ կառավարությունը չպետք է իրեն ասոցացնի «հայերի կամ այլ ցեղասպանությունների ժխտման հետ»: Մեր խորհրդարանը պետք է անի նույնը»,-գրել է Արա Դարզին:

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատում հոկտեմբերի 29-ին կայացած քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ ընդունվել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը։ Քվեարկությանը մասնակցած կոնգրեսականներից կողմ է քվեարկել 405-ը, դեմ՝ 11-ը:

Հայերեն العربية English Русский

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում