Պաշտոնական

Նունե Սարգսյանը և Վլասիա Պավլոպուլուն այցելել են մշակութային կենտրոններ

1 րոպեի ընթերցում

Նունե Սարգսյանը և Վլասիա Պավլոպուլուն այցելել են մշակութային կենտրոններ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը և պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահի տիկին Վլասիա Պավլոպուլուն նոյեմբերի 6-ին այցելել են Հայաստանի պատմության թանգարան:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,շրջայցի ընթացքում Վլասիա Պավլոպուլուն նշել է, որ շատ տպավորված է պատմամշակութային ժառանգության ներկայացված ցուցանմուշներով:«Դրանք հերթական ապացույցն են այն բանի, որ մեր երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ»,-նշել է Հունաստանի նախագահի տիկինը՝ հավելելով, որ երկու երկրների ընդհանուր անցյալը մեծապես նպաստում է բարեկամական կապերի ամրապնդմանը:

ՆունեՍարգսյանը նշել է, որ երկու երկրները միշտ եղել են բարեկամ և օգնել իրար:«Այս այցը կարևոր է մեր բարեկամությունն ամրապնդելու համար»,-ասել է Հայաստանի նախագահի տիկինը՝ ավելացնելով, որ Վլասիա Պավլոպուլուի հետ քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակում պատմամշակութային ժառանգության պահպանության հարցում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում