Պաշտոնական

ՀՀ նախագահի և տիկնոջ անունից տրվել է պաշտոնական ընթրիք ի պատիվ Հունաստանի նախագահի և նրա տիկնոջ

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահի և տիկնոջ անունից տրվել է պաշտոնական ընթրիք ի պատիվ Հունաստանի նախագահի և նրա տիկնոջ

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ի պատիվ պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսի և տիկին Վլասիա Պավլոպուլուի՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի և տիկին Նունե Սարգսյանի անունից նոյեմբերի 5-ին տրվել է պաշտոնական ընթրիք:

Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և Հունաստանի Հանրապետության նախագահ Պրոկոպիոս Պավլոպուլոսը մասնավորապես նշել են, որ հնագույն քաղաքակրթություն ունեցող երկու ժողովուրդների դարավոր բարեկամական հարաբերությունները, նման ճակատագրերը, պատմական, մշակութային ընդհանրությունները և ընդհանուր արժեքներն ամուր հիմք են երկու երկրների հետագա ավելի խորը ու բազմաձևաչափ համագործակցության համար:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում