Քաղաքականություն

Կարող ենք վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը. Աննա Էշուն` Ցեղասպանությունը ճանաչող բանաձի մասին

2 րոպեի ընթերցում

Կարող ենք վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը. Աննա Էշուն` Ցեղասպանությունը ճանաչող բանաձի մասին

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ ներկայացուցիչների պալատի հայկական արմատներով գործիչ Աննա Էշուն համարում է, որ Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձի ընդունումով կարող են վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Էշուն այսպիսի տեսակետ հայտնեց պալատում բանաձևի քննարկմանն իր ելույթում:

Նա նշեց` Միացյալ Նահանգները դեռ չի միացել այն ավելի քան երկու տասնյակ երկրներին, ընդ որում դրանցից 14-ը ՆԱՏՕ-ի դաշնակիցներ, և ԱՄՆ այն 49 նահանգներին, որոնք պաշտոնապես ճանաչել են Հայոց ցեղասպանությունը: «Եվ այսօր կարող ենք վերջ տալ ավելի քան 100 տարվա լռությանը` ընդունելով այս բանաձևը: Սա պատմական օր է Ներկայացուցիչների պալատում: Սա մի բան է, որին ես սպասել եմ 27 տարի»,-ասաց Էշուն:

Նա նշեց` 1915-1923-ին 1.5 մլն հայեր և հարյուր հազարավոր այլ քրիստոնյաներ` ասորիներ, հույներ և այլ քրիստոնյաներ, կոտորվել են Օսմանյան կայսրության կողմից: Էշուն նկատեց` ընդ որում մյուս քրիստոնյաների կոտորածի մասին քչերը գիտեն:

«Սա խորը անձնական է ինձ համար: Իմ ընտանիքի անդամներից մի քանիսը այս կոտործաների զոհ են եղել: Եվ իմ ծնողները նրանց հետ փախել են Ամերիկա, հայրս ասում էր, որ Ամերկան ամենալավ գաղափարն էր: Այս բանաձևը հարգանքի տուրք է ոչ միայն իմ նախնիների, այլ բոլոր նրանց համար, ովքեր զոհվել են 20-րդ դարի առաջին Ցեղասպանության ընթացքում»,-ասաց Էշուն:

Նա նկատեց` կա պատմական զուգահեռ, որ բանաձևը քննարկում են այն ժամանակ, երբ Թուրքիան հետապնդում է Սիրիայի քրդերին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում