Մեր նպատակն է կանխել արտագաղթը և խթանել ներգաղթը. Նիկոլ Փաշինյան

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱՄԷ «Gulf News» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է հարցին, թե ինչպիսի՞ն է արտագաղթի կանխարգելմանն ուղղված նոր տնտեսական քաղաքականությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ավելի քան 12 տարվա ընթացքում առաջին անգամ ժամանումների թիվը գերազանցել է մեկնումներինը. «2018 թվականին ունեցանք 15,313 դրական հաշվեկշիռ: Արտագաղթը նվազել է՝ համապատասխան ցուցանիշն այս տարի բարելավվել է 32 անգամ 2015 թվականի համեմատ: Մինչդեռ այս տարվա առաջին վեց ամիսների ընթացքում մենք ունենք մինուս 2.334 հաշվեկշիռ: Մեր նպատակն է կանխել արտագաղթը և խթանել ներգաղթը»,- ասել է վարչապետը:

Նրա խոսքով՝ անցյալի փորձը ցույց է տալիս, որ ներգաղթն աճում է, երբ երկրում տնտեսությունը զարգանում է, և ստեղծվում են նոր աշխատատեղեր: «Խորհրդային ժամանակաշրջանում այդպես էր: Համոզված եմ, որ մեր կառավարության քաղաքականությունը և տնտեսական հեղափոխությունը կխթանեն ներգաղթը: Մեր խնդիրն է՝ ապահովել քաղաքացիների աշխատելու և ստեղծագործելու համար անհրաժեշտ պայմաններ, և մենք վճռական ենք այդ գործում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Հայերեն العربية English Русский

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին

ՀՀ ԱԳՄԱ նախարարն ու ԵՀ գլխավոր տնօրենը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության խորացումն ու առևտրի դիվերսիֆիկացումը