Հասարակական

Աննա Հակոբյանն Էջմիածնում դիտել է ‹‹Ժամադրություն Հիսուսի հետ›› ներկայացումը

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանն Էջմիածնում դիտել է ‹‹Ժամադրություն Հիսուսի հետ›› ներկայացումը

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 23-ին Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի, ՀՀ ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանի և ‹‹Հայ միասնության խաչ›› բարեգործական-հասարակական կազմակերպության հիմնադիր Գրիգոր Մաչանենց Բաբախանյանի ուղեկցությամբ ներկա է գտնվել կառույցի գործունեության 30-ամյակին նվիրված ‹‹Ժամադրություն Հիսուսի հետ›› ներկայացմանը։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, պիեսի հեղինակը Գրիգոր Մաչանենց Բաբախանյանն է, բեմադրության մեջ խաղում էին ‹‹Հայ միասնության խաչ››-ում գործող ‹‹Մաչանենց›› թատրոնի դերասանները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում