Վիճակագրական կոմիտեն պարզաբանել է շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Չնայած որ, ՀՀ վիճակագրական կոմիտեն սույն թվականի հուլիսի 15-ին պարզաբանում էր ներկայացրել շինարարության և շինանյութի արտադրության ցուցանիշներին, սակայն վերջին օրերին մամուլում նորից անդրադարձ եղավ՝ այս անգամ 2019թ. հունվար-օգոստոսի ցուցանիշներին առ այն, որ ինչպե՞ս կարող է շինարարությունը նշված ժամանակաշրջանում աճի 4.4%-ով երբ ապրանքային բետոնի արտադրության ծավալը նվազել է 12%-ով:

Եվս մեկ պարզաբանում ստանալու նպատակով «Արմենպրես» լրատվական գործակալությունը դիմեց ՀՀ վիճակագրական կոմիտեի շինարարության վիճակագրության բաժնի պետ Մարիամ Պետրոսյանին:

- Նախ ինչպես նշեցիք, հարցին առավել մանրամասն պարզաբանում ներկայացվել է սույն թվականի հուլիսի 15-ին (տես https://armenpress.am/arm/news/981742.html հղումը):

Ընդհանրապես ինչպես նշված էր նախորդ պարզաբանման մեջ շինարարության ծավալը (թողարկումը) բացի ցեմենտից, ամրաններից, բետոնից, քարից ու բազում այլ արտադրատեսակներից ներառում է բազմաթիվ այլ բաղադրիչներ շինմոնտաժային այդ թվում՝ ներքին և արտաքին հարդարման աշխատանքներ, սարքավորանք, գործիք, գույք, այլ աշխատանքներ և ծախսեր, դրանից՝ ճարտարապետաշինարարական նախագծում: Տարբեր ժամանակահատվածներում դրանց տեսակարար կշիռները կարող են տարբերվել, երբեմն էլ էապես, ինչի արդյունքում բետոնի արտադրության նվազման պայմաններում անգամ շինարարության թողարկումը կարող է աճել:

Հարկ է նշել, որ բետոնի արտադրության ծավալները տարբեր ժամանակահատվածներում կարող են էապես տարբերվել նաև կախված տվյալ ժամանակահատվածում իրականացվող շինարարության ոլորտային առանձնահատկություններից: Այսպես, օրինակ՝ ճանապարհային շինարարության մեջ բետոնը հիմնականում օգտագործվում է Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրում, իսկ մյուս ճանապարհային շինարարության ծրագրերում դրա տեսակարար կշիռը շատ փոքր է: Էներգետիկայում բետոնի օգտագործումը նշանակալի է շինարարության սկզբնական փուլում:

Նույնը բնութագրական է նաև բնակարանային շինարարությանը: Ընդ որում բնակարանային շինարարության մեջ ներքին և արտաքին հարդարման աշխատանքների արժեքային ծավալներն առավել մեծ տեսակարար կշիռ ունեն քան շինարարության սկզբնական փուլում օգտագործվող բետոնի ծավալը:

Հայերեն

«Ոսկե գնդակ»-ին այս տարի արժանացան Հարի Քեյնն ու Ալեքսիա Պուտելյասը

Երևանում կայացել է Հայաստան-ԵՄ համատեղ աշխատանքային խմբի հինգերորդ հանդիպումը

E5 երկրների պաշտպանության նախարարները Փարիզում քննարկել են Ուկրաինային աջակցությունը

Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը կարևորել է գիտահեն լուծումների դերը քաղցրահամ ջրային էկոհամակարգերի պահպանության գործում

Եգիպտոսի խորհրդարանը հավանություն է տվել Սաուդյան Արաբիային ռազմական աջակցություն ցուցաբերելուն

Հայկական «Էլ Կլասիկո»-ում հաղթեց «Արարատ-Արմենիա»-ն

Ֆրանսիայի նախագահը սոցիալական ցանցերին մեղադրել է Ֆրանսիայում անկարգություններ խթանելու մեջ

Հայ նկարչուհի Սարկո Մենեի ստեղծագործություններն առաջին անգամ ներկայացվել են Հունաստանում

COP17-ի շրջանակում հայտարարվեց Գլոբալ բնապահպանական հիմնադրամի ընդհանուր ֆինանսավորումը 4.4 մլրդ դոլարի հասցնելու մասին