Քաղաքականություն

Մակունցի կարծիքով՝ ՍԴ-ն խորացրել է դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը համարում է, որ Սահմանադրական դատարանը Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ իրենց նախագիծը վարույթ չընդունելով խորացրել է դատարանի նկատմամբ վստահության ճգնաժամը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մակունցը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում:

«ՍԴ-ն, ըստ էության, պատասխան չի տվել ԱԺ-ի կողմից ներկայացված այն մտահոգություններին, հարցադրումներին, որոնք պետք է փարատվեին կամ հաստատվեին: Այսինքն` առկախված են մնացել այն բոլոր հարցադրումները, մտահոգությունները, խնդիրները, որոնք արծարծված են եղել նախագծում»,-ասաց Մակունցը:

Նրա կարծիքով՝ ՍԴ-ի կողմից ԱԺ-ի նկատմամբ դրսևորվել է անհարգալից վերաբերմունք, որն արձագանք կստանա: Մակունցի կարծիքով՝ դատարանը ոչ միայն պատրաստ չէ և չի ուզում լուծումներ տալ առկա խնդիրներին, այլ նաև չի ուզում դրանք քննարկել: «Դրանով իսկ խորացրել են վստահության ճգնաժամը, որը կա ՍԴ-ի նկատմամբ»,-նշեց խմբակցության ղեկավարը:

ՀՀ սահմանադրական դատարանը հոկտեմբերի 14-ին որոշում էր կայացրել մերժել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը վարույթ ընդունել: ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստում փակ և գաղտնի քվեարկությամբ ընդունել էր «Սահմանադրական դատարանի դատավոր (անդամ) Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու հարցով Սահմանադրական դիմելու մասին» ԱԺ որոշման նախագիծը։ Որոշման նախագիծը նախաձեռնել էր «Իմ քայլը» խմբակցությունը, ԲՀԿ-ն հայտնել էր, որ չեն մասնակցելու քվեարկությանը, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը հայտնել էր կողմ քվեարկելու որոշման մասին:

Հայերեն

Գյումրիում 27 տեղամասի տվյալներով` առաջատարը ՔՊ-ն է

Փարաքարում ամփոփվել են քվեարկության նախնական արդյունքները

Հայտնի են Գյումրու ավագանու ընտրությունների 5 ընտրատեղամասերի ամփոփ արդյունքները

Ամփոփվել են Փարաքարի 6 ընտրատեղամասերում ՏԻՄ ընտրությունների արդյունքները

ՄԻՊ աշխատակազմն ուսումնասիրել է Փարաքարում և Գյումրիում ընտրությունների հետ կապված ավելի քան 300 հրապարակում

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ժամանեց Հայաստան

«Ինտեր»-ը սեփական հարկի տակ հաղթեց «Ուդինեզե»-ին. Մխիթարյանը մասնակցեց ամբողջ խաղին

Ոստիկանությունը Գյումրիում և Փարաքարում ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ հանցագործության մասին 6 հաղորդում է ուղարկել նախաքննական մարմին

Նախնական տվյալներով՝ Գյումրիում ավագանու ընտրություններին մասնակցել է ընտրողների 42.66%-ը, Փարաքարում՝ 54.97%-ը

ՀՀ ՊՆ-ն հերքում է սահմանագոտու արևելյան և հարավարևելյան հատվածների ուղղությամբ կրակելու մասին Ադրբեջանի ապատեղեկատվությունը