Քաղաքականություն

Գյումրիում ավագանու ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է  ընտրողների 22.70%-ը, Փարաքարում՝ 33.71%-ը

3 րոպեի ընթերցում

Գյումրիում ավագանու ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է  ընտրողների 22.70%-ը, Փարաքարում՝ 33.71%-ը

Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ավագանու ընտրություններին մասնակցել է 7067 ընտրական իրավունք ունեցող անձ կամ ընտրողների 33.71%-ը: Փարաքարում ընտրական իրավունք ունի 20967 անձ: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, Շիրակի մարզի Գյումրի համայնքի ավագանու արտահերթ ընտրություններին, ժամը 14:00-ի դրությամբ, մասնակցել է 25255 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 22.70%-ը: Գյումրի համայնքում ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների թիվը 111236 է:

Շիրակի մարզի Գյումրի և Արմավիրի մարզի Փարաքար համայնքներում մարտի 30-ին անցկացվում են ավագանու արտահերթ ընտրություններ։ 

Ժամը 08։00-ից երկու համայնքներում բացվել են բոլոր ընտրատեղամասերը և սկսվել է քվեարկությունը, որը կտևի մինչև ժամը 20։00-ն, որից հետո կսկսվի ձայների հաշվարկը։ 

Գյումրիում ավագանու արտահերթ ընտրությունների անցկացման համար բացվել է 82 ընտրական տեղամաս, Փարաքարում՝ 16։ Գյումրու և Փարաքարի ավագանիների արտահերթ ընտրությունները լուսաբանելու համար գրանցվել է 38 լրատվամիջոց։ 

Երկու համայնքներում մեկնարկած ընտրությունների քվեարկությունը դիտարկելու համար Կենտրոնական ընտրական հանձնաժողովում գրանցվել է 5 դիտորդական կազմակերպություն՝ «Ականատես», «Անկախ դիտորդ», «Հայաքվե», «Գյումրու առաջընթաց», «Հայ առաջադեմ երիտասարդություն»։ 

Շիրակի մարզի Գյումրի համայնքում ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 9 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյան), Հայաստանի Կոմունիստական կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Վարդան Ղուկասյան), «Ապրելու երկիր» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Մալխասյան), «Մայր Հայաստան» դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Կարեն Սիմոնյան), «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական կուսակցություն» (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Թումանյան), «Եվրադաշինք» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Լևոն Բարսեղյան), «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Արտյոմ Ղարաղազարյան), «Մեր քաղաքը» կուսակցությունների դաշինք (քաղաքապետի թեկնածու՝ Մարտուն Գրիգորյան), «Իմ հզոր համայնք» կուսակցություն (քաղաքապետի թեկնածու՝ Ռուբեն Մխիթարյան)։ 

Փարաքար համայնքում ընտրություններին մասնակցելու համար գրանցվել է 4 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Լյուդվիգ Գյուլնազարյան), «Միասնություն» կուսակցությունների դաշինք (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Վալոդյա Գրիգորյան), «Ազգային առաջընթաց» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Դավիթ Մինասյան), «Կայունություն» կուսակցություն (համայնքի ղեկավարի թեկնածու՝ Գոռ Սարիբեկյան)։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում