Նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հոկտեմբերի 21-ին այցելել է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Երևանի մասնաճյուղ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխնախարար Արմեն Սիմոնյանի և «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ նախարարը շրջել է կայարանի տարածքում, եղել կոնտեյներային տերմինալում և դիագնոստիկ կենտրոնում, ծանոթացել երկաթուղու գործունեությանը և ընթացիկ խնդիրներին։

Շրջայցի ընթացքում անդրադարձ է եղել բեռնափոխադրումների և ուղևորափոխադրումների ծավալներին, երկաթուղու արդիականացմանն առնչվող հարցերին։ Սերգեյ Վալկոն նախարարին ներկայացրել է ենթակառուցվածքների արդիականացման և տեխնիկական վերազինման ուղղությամբ կատարված քայլերը, իսկ լոկոմոտիվային դեպոյում՝ Հայաստանի երկաթուղային ցանցում շահագործվող էլեկտրա և ջերմաքարշերի, էլեկտրագնացքների, բեռնատար և ուղևորատար վագոնների հիմնական և ընթացիկ վերանորոգումը, տեխնիկական զննումը և սպասարկումը:

Նախարարն այցելել է նաև երկաթուղու ուսումնական կենտրոն, ծանոթացել երկաթուղայինների մասնագիտական ունակությունների կատարելագործման գործընթացի կազմակերպմանը։

Երկաթուղու տրանսպորտային ծառայությունների կենտրոնում ներկայացվել է բեռնափոխադրումների կառավարման էլեկտրոնային համակարգը, մասնավորապես, բեռի փոխադրման պայմանների և ծառայության արժեքի վերաբերյալ տեղեկատվության ստանալու արագ և դյուրին հնարավորությունները։
Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան