ՀՀ երկու օդանավակայններում ուղևորահոսքն աճել է 16.5 տոկոսով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսին ՀՀ երկու օդանավակայաններում ուղևորահոսքն ընդհանուր կազմել է 324,755 մարդ՝ 2018 թվականի նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 16.5 տոկոսով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին«Արմենիա»Միջազգային Օդանավակայաններ»ՓԲԸ-ից, 2019թ. սեպտեմբերին, 2018թ. նույն ժամանակահատվածի համեմատ, «Զվարթնոց»-ում ուղևորահոսքն ավելացել է 18.8 տոկոսով: Եթե 2018թ. սեպտեմբերին «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ծառայություններից օգտվել է 262,816 ուղևոր, ապա 2019թ. սեպտեմբերի ցուցանիշը կազմում է 312,240 ուղևոր:

2019 թվականի սեպտեմբեր ամսին Գյումրու «Շիրակ» օդանավակայանում ուղևորահոսքը կազմել է 12,515 մարդ: 2018 թվականի նույն ամսվա 15,904 ուղևորահոսքի համեմատ նվազումը կազմել է 21.3 տոկոս:

Ուղևորների թիվը 2018թ. սեպտեմբերին

Ուղևորների թիվը 2019թ.

սեպտեմբերին

Տարբերությունը տոկոսային

հարաբերությամբ

«Զվարթնոց»

262,816

312,240

18.8%

«Շիրակ»

15,904

12,515

-21.3%

Ընդամենը

278,720

324,755

16.5%

Տարեսկզբից Հայաստանի Հանրապետության երկու օդանավակայանների ուղևորահոսքը կազմել է 2,396,966 մարդ, որը 11.4 տոկոսով գերազանցում է նախորդ տարվա նույն ամիսների ցուցանիշը:

«Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններում 2019 թվականի հունվար- սեպտեմբեր ամիսներին, նախորդ տարվա նույն ամիսների հետ համեմատած, 13.3 տոկոսով աճ են գրանցել նաև թռիչք- վայրէջքները:

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանի ասուլիսը. ՈՒՂԻՂ

Ընտրություններ-2026. 314 տեղամասի նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 54.87 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 22.08 տոկոսը

ԱԺ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Ընտրություններ-2026. նախնական արդյունքներով ՔՊ-ն ստացել է ձայների 57.14 տոկոսը, «Ուժեղ Հայաստան»-ը՝ 21.43 տոկոսը

Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ

ՔՊ-ում շատ գոհացուցիչ են համարում խորհրդարանական ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Էլեկտրոնային քվեարկության արդյունքները հայտնի են. ՔՊ-ն ստացել է ձայների ճնշող մեծամասնությունը

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցողների 58,97 տոկոսը

Ընտրական գործընթացի մեկնարկից ի վեր ստացվել է ընտրական գործընթացին խոչընդոտող առերևույթ հանցանքների վերաբերյալ 425 հաղորդում

Ժամը 20.00-ի դրությամբ քվեարկության մասնակցության տվյալները