Սփյուռք

Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա

1 րոպեի ընթերցում

Ֆրանսիայում անհայտ անձինք հարձակվել են «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա

ԵՐԵՎԱՆ, 20 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փարիզում տեղի է ունեցել հարձակում ֆրանսալեզու «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա:

«Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատունը խստորեն դատապարտում է «Nouvelles d'Arménie» ասմագրի խմբագրության վրա հարձակումը: Դա լուրջ ոտնձգություն է խոսքի ազատության հանրապետական արժեքների վրա»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում գրել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը:

Հարձակումը տեղի է ունեցել հոկտեմբերի 20-ի գիշերը: Նշվում է, որ անհայտ անձինք կոտրել են խմբագրության դուռը, գողացել են լուսանկարահանման սարքերը և երեք համակարգիչ, որտեղ պահվում էր գաղտնի տեղեկատվություն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում