Աննա Հակոբյանը մասնակցել է «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար» խորագրով սպորտային տոնին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը Երևանի 2801-ամյակի օրը մասնակցեց «Միկա» մարզադահլիճում կազմակերպված սպորտային տոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակոբյանը, ով նաև «Իմ քայլը» և «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահն է, միջոցառմանը եկել էր դուստրերի՝ Մարիամի և Արփիի հետ:

Սպորտային տոնը կազմակերպվել է «City of smile» հիմնադրամի կողմից և նպատակ ունի խրախուսել առողջ ապրելակերպն ու բարձրացնել քաղցկեղի մասին իրազեկվածությունը։

«City of smile» հիմնադրամի գործադիր տնօրեն Էսթեր Դեմիրճյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ միջոցառման խորագիրն էր՝ «Առողջ ապրելակերպը՝ բոլորի համար»:

«Մենք նպատակ ունեինք իրազեկելու մարդկանց, որ մարզվելը բոլորի համար է կարևոր՝ անկախ առողջական վիճակից: Առողջ ապրելակերպը մի շարք հիվանդությունների կանխարգելիչ մեթոդներից մեկն է: Սպորտային տոնին մասնակցում էին ինչպես լիովին առողջ, այնպես էլ քաղցկեղը հաղթահարած փոքրիկներ»,- ասաց Դեմիրճյանը:

Նրա խոսքով՝ քաղցկեղի բուժման շրջանում երեխաները մի փոքր հեռանում են հասարակությունից, սակայն նմանատիպ միջոցառումները միջոց են, որպեսզի ապաքինվելուց հետո երեխաները կրկին հասարակությունում վերաինտեգրվեն:

Մարզադահլիճում մարզվող մեծերի և փոքրիկների հետ մարզվում էին նաև Աննա Հակոբյանն ու Մարիամ Փաշինյանը:

Հայերեն English

Դրա վրա չենք կառուցում մեր քաղաքականությունը․ Միրզոյանը՝ Թուրքիայի և Ադրբեջանի միջև հնարավոր հակասությունների մասին

Պետք է պահպանենք մեր խաղային դեմքն ու ձեռագիրը. Տուլիպան` «ԱԶ Ալկմար»-ի դեմ խաղի մասին

Մոսկվայի և Պեկինի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ. Պուտինն ընդունել է Չինաստանի վարչապետին

ԹՐԻՓՓ-ով զենք-զինամթերք չի կարող անցնել․ Միրզոյանը խոսել է այդ հարցում Ադրբեջանի հետ առկա ըմբռնման մասին

Ռուսական կողմն «արդյունավետ» և «բովանդակալից» է գնահատել Պուտինի և Ուիթքոֆի հանդիպումը

Մատենադարանի հարակից տարածքում նոր այգի կհիմնվի

Բնության վիճակի գնահատման միասնական չափորոշիչները կարող են օգնել բիզնեսին գնահատել ռիսկերն ու հնարավորությունները. քննարկում՝ COP-17-ի շրջանակում

Պուտինը և Ուիթքոֆն ավարտել են հանդիպումը

Մակրոնը հայտարարել է, որ համաշխարհային ղեկավարները «հիմար» մեկնաբանություններ են արել Ֆրանսիայում անկարգությունների վերաբերյալ

Թուրքիան, Կատարը, Ինդոնեզիան և Պակիստանը պաշտպանական համագործակցության հուշագիր են ստորագրել