Քաղաքականություն

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

1 րոպեի ընթերցում

Ուկրաինայի խորհրդարանում Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ է ստեղծվել

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի խորհրդարանում՝ Ռադայում, հոկտեմբերի 18-ին ստեղծվել է Հայաստանի հետ միջխորհրդարանական կապերի պատգամավորական խումբ. այն գլխավորելու է իշխող «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտեմ Դմիտրուկը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ խմբում ներառված է 12 պատգամավոր:

Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանը ողջունել է խմբի ստեղծումը՝ նշելով, որ Հայաստանի և Ուկրաինայի միջև արդյունավետ և դինամիկ հարաբերությունները բխում են երկու երկրների շահերից:

AnalitikaUA.netկայքին մեկնաբանության մեջ Շատվորյանը նշել է, որ մեծ հեռանկարներ է տեսնում Կիևի և Երևանի միջև քաղաքական հարաբերությունների ամրապնդման համար: «Խորհրդարանական դիվանագիտությունը արտաքին քաղաքականության աշխատանքի կարևոր ռեսուրս է: Վստահ եմ, որ խորհրդարանական խմբերի միջև համագործակցության ակտիվացումը կարող է կարևոր խթան հանդիսանալ երկու երկրների միջև համագործակցության զարգացման համար»:

Նահավելեց, որ Ուկրաինայի հայերի միությունը կշարունակի առավելագույնի հասցնել Ուկրաինայի և Հայաստանի հարաբերությունների զարգացումը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում