Հասարակական

Թրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ

1 րոպեի ընթերցում

Թրամփին խորհրդականներն առաջարկել են Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդականները նրան առաջարկել են մի քանի տարբերակ, թե ինչ միջոցներով կարող է Թրամփն իրագործել զորքերը Սիրիայից հետ քաշելու իր մտադրությունը՝ առանց թույլ տալու, որ Թուրքիան ներխուժի Սիրիա:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի անանուն մի պաշտոնյա ամերիկյան «Newsweek» պարբերականին հայտնել է, որ առաջարկներից մեկը եղել է Թուրքիային սպառնալ Հայոց ցեղասպանության ճանաչմամբ:

ԱՄՆ 50 նահանգներից 49-ը, բացառությամբ Միսիսիպիի, ճանաչել են Հայոց ցեղասպանությունը:

Թուրքական բանակը Սիրիայի հյուսիս-արեւելք է ներխուժել հոկտեմբերի 9-ին: Միջազգային հանրության բազմաթիվ ճնշումներից և Անկարա մեկնած ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ բանակցություններից հետո հոկտեմբերի 17-ին ձեռք բերվեց համաձայնություն՝ 120 ժամով կասեցնել ռազմական գործողությունը Սիրիայում: Վաշինգտոնը եւ Անկարան պայմանավորվել էին արաբական երկրի հետ սահմանում անվտանգության գոտու ստեղծման շուրջ:

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում