Պաշտոնական

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը

1 րոպեի ընթերցում

Արմեն Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի նորանշանակ դեսպանը

ԵՐԵՎԱՆ, 18 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Զամբիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Շադրեք Լուվիտան (նստավայրը՝ Մոսկվա): «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Շնորհավորելով և հաջողություններ մաղթելով նորանշանակ դեսպանին՝ նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ դիվանագետն իր ջանքերը կներդնի երկու երկրների միջև փոխգործակցությունը խորացնելու ու ընդլայնելու ուղղությամբ: Նա դեսպանին և, ի դեմս նրա, Զամբիայի ժողովրդին շնորհավորել է նաև առաջիկա օրերին նշվող ազգային տոնի՝ Անկախության օրվա առթիվ:

Դեսպանն իր հերթին պատրաստակամություն է հայտնել իր գործունեությամբ նպաստել երկու երկրների միջև փոխհարաբերությունների զարգացմանը՝ նշելով, որ տարբեր ոլորտներում առկա է գործակցության մեծ ներուժ:

Զրուցակիցներն անդրադարձել են համագործակցության հեռանկարային ուղղություններին՝ մասնավորապես նշելով տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, թանկարժեք քարերի մշակման, էներգետիկայի ոլորտները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում