«Արմենպրես»-ը և Երևանի մետրոպոլիտենը բացառիկ ցուցահանդեսով շնորհավորեցին Կոմիտասի հոբելյանը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոմիտասի 150-ամյա հոբելյանի կապակցությամբ «Արմենպրես» լրատվական գործակալությունը և Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենը հանրության լայն շրջանակին ներկայացրեցին հայ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրին նվիրված բացառիկ ցուցահանդես: Այն ընդգրկում է արխիվային հազվագյուտ լուսանկարներ, որոնցում պատկերված են ինչպես Կոմիտասը, այնպես էլ այն մեծերը, ովքեր երբևէ առնչություն են ունեցել նրա հետ:

Ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը, որն իր ներկայությամբ պատվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, տեղի ունեցավ հոկտեմբերի 17-ին՝ Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում: Բացումն ուղեկցվեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողների կոմիտասյան կատարումներով:

Նախագահը ծանոթացավ ցուցանմուշներին, ունկնդրեց Կոմիտասի ստեղծագործությունները:

Լրագրողների հետ զրույցում «Արմենպրես» լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը հիշեցրեց, որ 2019-ը նշանավորվում է մեր երկու մեծերի՝ Հովհաննես Թումանյանի և Կոմիտասի 150-ամյա հոբելյաններով, և այս տարի գործակալությունը վերականգնել է երկու ցուցադրություն, որոնք պատրաստվել են 50 տարի առաջ Հայկական հեռագրական գործակալության կողմից՝ նվիրված Կոմիտասի և Թումանյանի հարյուրամյակներին:

«Որոշեցինք կազմակերպել այդ ցուցահանդեսների հետահայաց ցուցադրությունը: Ուզում ենք ցույց տալ, թե որքան է կարևորվել նախկինում, թե որքան է կարևորվում հիմա և որքան է կարևորվելու ապագայում նրանց գրական ու երաժշտական ժառանգությունը: Սա յուրահատուկ հարգանքի տուրք էր նաև «Արմենպրես»-ի բոլոր սերունդների աշխատակիցներին, որոնք նպաստել են այդ ցուցահանդեսների կայացմանը: Այստեղ ներկայացված են եզակի լուսանկարներ, որոնք պահպանվել էին մեր գզրոցում: Մենք նախաձեռնեցինք ու իրականացրեցինք դրանց թվայնացման աշխատանքները»,-շեշտեց նա:

Անդրադառնալով ցուցահանդեսի վայրի ընտրությանը՝ Արամ Անանյանը նշեց, որ Առաջին հայկական ֆոտոցուցահանդեսի շրջանակում արդեն իսկ համագործակցել են Մետրոպոլիտենի հետ: «Այստեղ մարդկանց ավելի լայն զանգված կարող է տեսնել այս բացառիկ արխիվային լուսանկարները: Հնարավոր է՝ ցուցահանդեսը ներկայացվի բազմաթիվ այլ հարթակներում: Տեղեկացնեմ, որ նախատեսում ենք Դսեղում կազմակերպել Թումանյանին նվիրված ցուցահանդես և Թբիլիսիում՝ Թումանյանի տանը, կյանքի կոչել մի ցուցահանդես, որի շրջանակում կհանդիպեն Թումանյանն ու Կոմիտասը: Այդ տանիքի ներքո նրանք հաճախ են հանդիպել»,-եզրափակեց Արամ Անանյանը:

Ցուցահանդեսը կյանքի է կոչվել «Արմենպրես» լրատվական գործակալության, Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի համագործակցության արդյունքում: Ցուցահանդեսի աջակիցն է «Կոնվերս բանկը»։

Հայերեն English Русский

Իրանը հայտնել է Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցման մասին

Աբու Դաբիում Ուկրաինայի շուրջ բանակցությունները կանցկացվեն փակ դռների հետևում

Հութիները բալիստիկ հրթիռով հարվածել են Էր Ռիադի միջազգային օդանավակայանին

Վոլոդիմիր Զելենսկին Մելանյա Թրամփին Օլգա իշխանուհու առաջին աստիճանի շքանշանով պարգևատրելու մասին հրամանագիր է ստորագրել

10-ամյակին ընդառաջ staff.am-ը գործարկում է կարիերայի առաջին AI օգնականը և պրեմիում բաժանորդագրություն

Միջազգային փորձագիտական խումբն ամփոփել է COP17-ի արդյունքներն ու ներկայացրել համաժողովի 10 կարևոր ձեռքբերումները

Նոյեմբերի 5-ի միջոցառումների անոնս

Մոլդովան պատրաստվում է միանալ բժշկական տվյալների փոխանակման եվրոպական ցանցին. Moldpres

ՊԵԿ-ը հրապարակել է 2026 թվականի երրորդ եռամսյակի համառոտագիրը

Աբովյան համայնքի սեփականության իրավունքը կվերականգնվի թիվ 7 մանկապարտեզի նկատմամբ. Դատախազությունը հաշտության համաձայնություն է կնքել