Նախագահ Սարգսյանը ներկա է գտնվել Կոմիտասի 150-ամյակին նվիրված միջոցառմանը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըհոկտեմբերի 17-ին Երևանի մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում ներկա է գտնվել Կոմիտաս վարդապետի 150-ամյակին նվիրված միջոցառմանը, որը կազմակերպվել էր Երևանի մետրոպոլիտենի, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի և «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,ՀՀ նախագահը դիտել է Կոմիտաս վարդապետին նվիրված՝ «Արմենպրես» լրատվական գործակալության արխիվային բացառիկ լուսանկարները, ինչպես նաև ունկնդրել Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի սաների կոմիտասյան կատարումները: Նա շնորհակալություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին՝ միջոցառումը մետրոպոլիտենում կազմակերպելու համար՝ նշելով, որ դա հնարավորություն է տալիս մեր քաղաքացիներին դիտել ցուցահանդեսը ու ևս մեկ անգամ արժանին մատուցել մեր ժողովրդի մեծանուն զավակներից մեկին՝ Կոմիտասին:

Նախագահը ջերմ ու անմիջական զրույց է ունեցել միջոցառման մասնակիցների, մետրոպոլիտենի այցելուների ու քաղաքի հյուրերի հետ:

Հայերեն العربية English Русский

Ալեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելության պատվիրակությանը

Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ գաղտնի կերպով զորքեր է տեղակայել Ադրբեջանում․ CNN

Պեսկովը կարծում է, որ Հայաստանն ավելի շատ օգուտ է ստանում ԵԱՏՄ-ից, քան կարող է ստանալ ԵՄ-ի ուղղությամբ շարժվելու դեպքում

Պուտինին Զելենսկու հղած բաց նամակին անդրադարձ կլինի Սանկտ Պետերբուրգի համաժողովի ժամանակ. Պեսկով

Կուբայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ նոր պատժամիջոցները նպատակ ունեն սրել իրավիճակը

«Ուժեղ Հայաստան»-ի գրասենյակի պատասխանատուները ընտրակաշառք են բաժանել. կան ձերբակալվածներ և կալանավորվածներ

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը