Սփյուռք

Ռումինիայոմ բացվել է Հայոց լեզվի և մշակույթի օր հռչակելու օրենքի ընդունմանը նվիրված ցուցահանդես

1 րոպեի ընթերցում

Ռումինիայոմ բացվել է Հայոց լեզվի և մշակույթի օր հռչակելու օրենքի ընդունմանը նվիրված ցուցահանդես

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռումինիայի խորհրդարանի շենքում հոկտեմբերի 15-ին Ռումինիայում Հայաստանի Հանրապետությանդեսպանության նախաձեռնությամբ և ՀՀ ԿԳՄՍ նախարարության, «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի ու Ռումինահայոց միության աջակցությամբ բացվել է «Հոկտեմբերի 12-ը Ռումինիայում Հայոց լեզվի, այբուբենի և մշակույթի օր հռչակելու» օրենքի ընդունման կապակցությամբ կազմակերպված ցուցահանդեսը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ցուցահանդեսի բացմանը ելույթներով հանդես են եկել Ռումինիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի նախագահ Իոն-Մարչել Չիոլակուն/Ion-Marcel CIOLACU, Ռումինիայում ՀՀ դեսպան Սերգեյ Մինասյանը և օրենքի համահեղինակներ, Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորներ Վարուժան Ոսկանյանն ու Վարուժան Փամբուկչյանը:

Ներկաները ծանոթացել են հայկական այբուբենի ինքնատիպությանը, Մատենադարանում պահվող հայ միջնադարյան որոշ ձեռագիր մատյանների պատկերազարդումներին ու մանրանկարչությանը:

Միջոցառմանը ներկա են եղել Ռումինիայի խորհրդարանական կուսակցությունների և խմբակցությունների ղեկավարներ, պատգամավորներ, ինչպես նաև բազմաթիվ ԶԼՄ-ների ներկայացուցիչներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում