Երևանից Հռոմ և Միլան ավիատոմսերը՝ մոտ 29 եվրո. Ryanair-ի հավելվածը հասանելի է ամրագրման համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունն իր բջջային հավելվածում արդեն ավելացնում է տոմսերի օնլայն ամրագրման հնարավորությունը Երևանից Հռոմ, Միլան, Բեռլին և հակառակ ուղղություններով ճամփորդելու համար:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ աշխատանքային օրերին դեպի Հռոմ և Միլան տոմսերի արժեքը 28.24 եվրո է, իսկ հանգստյան օրերին՝ 35.88 եվրո: Դեպի Բեռլին տոմսերն արժեն 40.99 եվրո՝ աշխատանքային և 49.99 եվրո՝ հանգստյան օրերին:

Բյուջետային ավիաընկերության առաջարկած տոմսերի արժեքները կարող են փոփոխվել՝ կախված հավելյալ ծառայությունների ընտրությունից. օրինակ՝դեպի Հռոմ թռիչքի ժամանակ ուղեբեռի, նախօրոք գրանցման և տեղի ամրագրման համար կավելանա ևս 41.36 եվրո:

Գյումրիի «Շիրակ» օդանավակայանից դեպի Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաք տոմսի արժեքը կտատանվի 55.99-65.99 եվրոյի սահմանում:

Հավելվածը թարմացվում է աստիճանաբար, արժեքները հնարավոր է փոխվեն, սակայն այս պահին արդեն հնարավոր է ամրագրումը հասցնել ավարտին՝ ներմուծելով անգամ անձնական տվյալներ:

Ընկերության մամուլի հաղորդագրության համաձայն՝ առաջարկվող զեղչված արժեքները կգործեն մինչև հոկտեմբերի 18-ը՝ մինչև 2020թ. մայիս տոմսեր ամրագրելու համար:

Եվրոպական ամենամեծ՝ Ryanair իռլանդական բյուջետային ավիաընկերությունը մուտք է գործում Հայաստանի ավիացիոն շուկա:Մուտքն ազդարարեցին Ryanair ընկերության կոմերցիոն ղեկավար Դեյվիդ Օ՛Բրայանը, «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության տնօրեն Մարսելո Վենդեն և Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հոկտեմբերի 16-ին հրավիրված ասուլիսում: Առաջին չվերթն ավիաընկերությունը կիրականացնի հունվարի 14-ին՝ Երևանը կապելով Հռոմի և Միլանի հետ, ապա մարտի վերջից կգործի Բեռլինի ուղղությունը, իսկ Գյումրին Գերմանիայի բավարական Մեմինգեն քաղաքի հետ կկապվի մարտի վերջից:

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել