Տնտեսություն

2020 թվականին բյուջեի հարկային եկամուտները կլինեն ավելի քան 1 տրլն դրամ

2 րոպեի ընթերցում

 2020 թվականին բյուջեի հարկային եկամուտները կլինեն ավելի քան 1 տրլն դրամ

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 2020 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսված են 1 տրլն 602 մլրդ դրամ հարկային եկամուտներ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը:

«Այս թիվը մակրոտնտեսական ցուցանիշների հիման վրա կատարված վերլուծության արդյունքում է պլանավորվել: Այստեղ հաշվի է առնված նաև այն հանգամանքը, որ ավտոներկրումներից գոյացած հարկային եկամուտները հաջորդ տարի չենք ունենալու: Կարծում եմ, որ 1 տրլն 602 մլրդ դրամը օպտիմալ թիվ է, որը կունենանք շատ մեծ ջանքերի գնով, այդ թվում՝ հարկ վճարողների իրավագիտակցության բարձրացման շնորհիվ»,- նշեց Անանյանը:

Նրա խոսքով՝ ծախսերի կատարման առումով խնդիրներ կան, այսինքն՝ ավելի շատ հարկեր են հավաքվել, քան ծախսեր արվել: «Տնտեսությունից գումար վերցնելը և հետ չվերադարձնելը կարող է հարված հասցնել տնտեսության զարգացմանը: Մենք պետք է շատ ծախս կատարենք, և նմանատիպ հանձնարարականներ արդեն իսկ տրված են բոլոր գերատեսչություններին: Պետք է արդյունավետ ծախս կատարելու մշակույթ ձևավորել և որքան շատ ծախս կատարվի, այնքան լավ»,- շեշտեց ՊԵԿ նախագահը: Նա նաև ընդգծեց, որ այսօր բոլոր պետական կառույցներն անց են կացնում մրցույթները, որպեսզի 2020 թվականի հունվարից դրանք հաղթահարած լինեն և կարողանան բոլոր գնումները կատարել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում