Տնտեսություն

ՀՀ ԿԲ նախագահը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

1 րոպեի ընթերցում

ՀՀ ԿԲ նախագահը հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 15-ին հանդիպել է China Union Pay կազմակերպության խորհրդի նախագահի հետ: Քննարվել են Հայաստանում Union Pay-ի կողմից ֆինանսական ծառայությունների ընդլայնման հնարավորությունները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, Union Pay-ը համաշխարհային ֆինանսական շուկայում գործող վճարային համակարգ է: Համակարգը թողարկել է ավելի քան 7 մլրդ քարտ, որոնք գործում են 157 երկրում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում