ԱԺ հանձնաժողովը ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի պաշտոնում չի հաստատել Կարեն Սարգսյանի թեկնածությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության հարցը, «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը չի արժանացել հանձնաժողովի դրական եզրակացությանը«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ արտահերթ նիստը կայացել է հոկտեմբերի 9-ին:

Հանձնաժողովի նախագահը նշել է, որ դեկտեմբերին լրանում է ՀՀ հաշվեքննիչ պալատի անդամ Արա Նռանյանի պաշտոնավարման ժամկետը եւ քննարկվում է նրան փոխարինելու հարցը:

Մանե Թանդիլյանի տեղեկացմամբ՝ մինչեւ սեպտեմբերի 25-ը բոլոր խմբակցությունները հնարավորություն են ունեցել ներկայացնելու իրենց թեկնածուներին, սակայն միայն «Լուսավոր Հայաստան» խմբակցությունն է ներկայացրել թեկնածություն՝ ի դեմս Կարեն Սարգսյանի:

Հանձնաժողովի նախագահը խոսել է թեկնածուի աշխատանքային փորձառության մասին՝ ընդգծելով, որ այն համապատասխանում է տվյալ պաշտոնում առաջադրվելու համար: Մանե Թանդիլյանը նշել է, որ մի քանի տարի է ճանաչում է Կարեն Սարգսյանին ու բարձր կարծիք ունի նրա մասնագիտական ունակությունների վերաբերյալ:

Թեկնածուի խոսքով՝ Հաշվեքննիչ պալատի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ անելիքները շատ են: Կարեն Սարգսյանը ներկայացրել է պալատի գործունեության առաջնահերթ զարգացման ռազմավարական ուղղությունների վերաբերյալ իր պատկերացումները:

Սարգսյանը պատասխանել է հանձնաժողովի անդամներին հարցերին:

Քվեարկության արդյունքում չի հաստատվել «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից ներկայացված թեկնածությունը: Հանձնաժողովը խորհրդարանին չի առաջադրի թեկնածու:

Հայերեն

Ալբանիայում ընդդիմադիր պատգամավորները ծխարձակող պայթուցիկներով խափանել են խորհրդարանի աշխատանքը

Silicon Mountains 2026-ին ընդառաջ տեխնոլոգիական ոլորտի ներկայացուցիչները հանդիպել են լրագրողների հետ

Իսրայելում ցուցարարները պահանջել են արաբա-հրեական միասնության կառավարություն

Ռուբեն Ռուբինյանն ու Տոնե Կայզերը կարևորել ենք համագործակցությունը խորացնելու հեռանկարները

Ընթացիկ տարում Մոլդովայի համալսարաններ է ընդունվել 31 երկրից ավելի քան 2400 ուսանող. Moldpres

Հոկտեմբերի 30-ի միջոցառումների անոնս

ԱՀԿ-ն հայտնել է, որ Եմենում հակամարտության սրումից ի վեր զոհերի թիվը հասել է 1677-ի

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում կայացել են Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակին և Հանրապետության հրապարակի 100-ամյակին նվիրված միջոցառումները

Կարիերայի առաջին քայլերը՝ IDBank-ի հետ․ մեկնարկել է IDream-ի 16-րդ շրջափուլը

ՀՀ ԿԲ. թանկարժեք մետաղների գներ և փոխարժեքներ-29/10/26