Հասարակական

Աննա Հակոբյանը Քիմ Սիմփլիս-Բառոունի հետ ներկա է գտնվել ջութակահար Պինխաս Ցուկերմանի համերգին

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը Քիմ Սիմփլիս-Բառոունի հետ ներկա է գտնվել ջութակահար Պինխաս Ցուկերմանի համերգին

ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հոկտեմբերի 7-ին Արամ Խաչատրյան համերգասրահում Բելիզի հանրապետության առաջին տիկին Քիմ Սիմփլիս-Բառոունի հետ ներկա է գտնվել «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակում Գրեմմիի կրկնակի դափնեկիր ջութակար Պինխաս Ցուկերմանի համերգին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, համերգի ընթացքում հնչել են Լյուդվիգ վան Բեթհովենի Կոնցերտ ջութակի և նվագախմբի համար ռե մաժոր և Սիմֆոնիա թիվ 2 ստեղծագործությունները։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում