Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ, Ալումյանը նշեց՝ պաշտպանը գտնում է, որ առկա են մի շարք հանգամանքներ, որոնք բացառում են Ա. Դանիբեկյանի՝ որպես դատավորի մասնակցությունը տվյալ դատական գործին։
Ալումյանի պնդմամբ՝ ինքնաբացարկի հիմքերը երկուսն են՝ սույն գործը քննելու համար Ա․Դանիբեկյանը չի կարող պատշաճ դատավոր համարվել և նա կանխակալ բացասական վերաբերմունք ունի Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ։
Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր երկրորդ նախագահին ազատ արձակել Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 4–ի որոշման հիմքով, ապա նաև մերժել էր պաշտպանների ներկայացրած գրավի միջնորդությունը։
2008թվականիմարտի 1-2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղիունեցածիրադարձություններիվերաբերյալքրեականգործովՀՀերկրորդնախագահՌոբերտՔոչարյանին,ՀՀպաշտպանությաննախկիննախարարՄիքայելՀարությունյանինև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովին մեղադրանքէառաջադրվելՀՀքրեականօրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այնբանիհամար,որնրանքայլանձանցհետնախնականհամաձայնությամբտապալելենՀայաստանիՀանրապետությանսահմանադրականկարգը: