Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը.Ալեքսանդր Եսայան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առաջիկա երեք օրերին Հայաստանը լինելու է ՏՏ համաշխարհային քարտեզի կենտրոնը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին «WCIT 2019»-ի համաժողովի բացմանն իր ելույթում ասաց «WCIT 2019» կազմակերպչական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Եսայանը: Նա նշեց, որ այս համաշխարհային համաժողովը Հայաստանում անցկացնելու գաղափարը առաջացել է տարիներ առաջ: Այն իրականություն դարձնելու համար իրականցվել է զգալի աշխատանք:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է ողջունել ձեզ Հայաստանում: Տարիներ առաջ մենք կարողացանք հաղթել մեր առաջարկությամբ և այս կարևոր համաժողովը բերել Հայաստան: Հայաստանն առաջիկա երեք օրերին լինելու է տեխնոլոգիական կենտրոն: Ես շատ ուրախ եմ ողջունելու մեր բոլոր հյուրերին, ովքեր եկել են աշխարհի տարբեր երկրներից: Բարի գալուստ մեր երկիր»,-ասաց Ալեքսանդր Եսայանը:

ՏՏ համաշխարհային համաժողովը հիմնադրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային դաշինքը։ Համաժողովը կազմակերպում է Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը։ Այս տարի «WCIT» ՏՏ համաշխարհային համաժողովի թեման է՝ «Ապակենտրոնացման ուժը. ակնկալիք և վտանգ»։ Հոկտեմբերի 6-9-ն անցկացվելիք համաժողովի ընթացքում հանգամանորեն կքննարկվի, թե ինչպես են տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաները թե՛ դրական, թե՛ բացասական առումներով վերափոխում մեր կյանքը, ինչ ազդեցություն են ունենում շահույթի և բարեկեցության, ապահովության և անվտանգության, ժողովրդավարության և մարդասիրության վրա։ Երևանյան համաժողովին սպասվում է ավելի քան 2500 մասնակից՝ 70 երկրից։ Համաժողովը հյուրընկալվում է Հայաստանում՝ ՀՀ կառավարության բարձր հովանու ներքո և աջակցությամբ։

Հայերեն العربية English Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում