Պաշտոնական

Մեր հարաբերություններում նոր էջ է բացվում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի հետ

4 րոպեի ընթերցում

Մեր հարաբերություններում նոր էջ է բացվում․ նախագահ Սարգսյանը հանդիպել է Սերբիայի հայ համայնքի հետ

ԵՐԵՎԱՆ, 6 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Սերբիայի Հանրապետություն պաշտոնական այցի ավարտին Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հանդիպել է Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը նախ տեղեկացրել է պաշտոնական այցի ընթացքում ունեցած հանդիպումների և ձեռքբերված պայմանավորվածությունների մասին։ Նշելով, որ հայ ու սերբ ժողովուրդներն ունեցել են ընդհանուր պատմություն և նման ճակատագիր՝ նախագահն ընդգծել է, որ ներկայումս նույնպես երկու երկրները շատ նման խնդիրներ ունեն։

Սերբիայի հետ համագործակցությունը սերտացնելու մյուս պատճառներից մեկը նախագահը համարել է էլեկտրոնիկայի և տեխնոլոգիաների ոլորտներում այդ երկրի մեծ ներուժը։ Նա հիշեցրել է, որ ժամանակին Երևանում «Մարս» գործարանի կառուցման աշխատանքներում ակտիվորեն ներգրավված էին հարավսլավացի մասնագետները, քանի որ այդ երկիրն ուներ զարգացած էլեկտրոնային արդյունաբերություն։ Եվ Սերբիան ներկայումս պահպանել է այդ ավանդույթները։«Հայաստանի զարգացման կարևորագույն ուղղություններից են տեղեկատվական տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը, մաթեմատիկական մոդելավորումը։ Ապագան նոր տեխնոլոգիաներն են և, կարծում եմ, Հայաստանն ու Սերբիան այս ոլորտներում կարող են համատեղ աշխատել և լա՛վ աշխատել։ Դրա ապացույցը թե՛ Սերբիայի նախագահի, թե՛ վարչապետի հետ մեր բանակցություններն էին»,-նշել է նախագահ Սարգսյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանն ու Սերբիան կարիք ունեն զարգացնելու նաև տրանսպորտային կապերն ու խթանելու զբոսաշրջությունը։ Երկու երկրները սննդի արտադրության ոլորտում ևս մեծ ներուժ ունեն և կարող են ներդրումներ ներգրավել այս և մի շարք այլ ոլորտներում։

Հայաստանի նախագահն այնուհետև անդրադարձել է պաշտոնական այցի շրջանակում ձեռքբերված պայմանավորվածություններին։

Նախագահը խոսել է նաև բարձր տեխնոլոգիաների ոլորտում երկու երկրների միջև համագործակցությունը խորացնելու, Նովի Սադ քաղաքում ամեն տարի անցկացվող երաժշտական EXIT փառատոնին զուգահեռ՝ հայկական «Սևան ստարատափ» փառատոն անցկացնելու մտադրության, Գյումրին ու Նովի Սադը քույր քաղաքներ հայտարարելու պայմանավորվածության մասին՝ նշելով, որ Բելգրադի քաղաքապետը ցանկություն է հայտնել նույնպիսի հարաբերություններ ստեղծել Երևանի հետ։

«Երկու օրվա ընթացքում մենք շատ հետաքրքիր հանդիպումներ ունեցանք և կարող ենք ասել, որ հայ-սերբական հարաբերություններում նոր էջ է բացվում։ Հուսով եմ, որ ձեզնից շատերն ապագա լայն համագործակցության մասնակիցը կդառնան»,-ընդգծել է նախագահ Սարգսյանը։

Սերբիայի հայ համայնքի ներկայացուցիչները ծափողջույններով են ընդունել Հայաստանի քաղաքացիների՝ առանց մուտքի արտոնագրի Սերբիա այցելելու, մինչև տարեվերջ Հայաստանում Սերբիայի դեսպանատուն բացելու պայմանավորվածությունների մասին տեղեկությունը։

Այնուհետև նախագահը պատասխանել է համայնքի ներկայացուցիչների հարցերին, որոնք վերաբերել են մասնավորապես երկկողմ հարաբերությունների խորացմանը, երկու երկրների միջև օդային հաղորդակցության հաստատմանը, համատեղ մշակութային միջոցառումների կազմակերպմանը և այլն։

Կազմակերպություն

Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ Նախագահ

Հանրապետության նախագահն ընդունել է Հայաստանում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարին

Ես կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար. նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Քաղաքականություն

Ես կանեմ առավելագույնը Մալթայի և Հայաստանի գործակցությունն ընդլայնելու համար. նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահին

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը քննարկել է Ծավ գյուղում բնակելի տներ կառուցելու հնարավորությունը և հետևել Սյունիք գյուղից Կապան տանող ճանապարհի հիմնանորոգմանը

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Պաշտոնական

Վարչապետը Ճակատենի և Սրաշենի բնակիչների հետ քննարկել է գյուղատնտեսական կոոոպերատիվի ստեղծման գաղափարը

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Պաշտոնական

Փաշինյանը սահմանամերձ Շիկահողի բնակիչների հետ հանդիպմանն անդրադարձել է գյուղի խնդիրներին ու զարգացման հեռանկարին

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Պաշտոնական

Վարչապետը ծանոթացել է Կապանի մանկապարտեզներից մեկի վերակառուցման աշխատանքների ընթացքին

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Պաշտոնական

Փաշինյանը Կապանում հետևել է Վաչագան գետի հունի մաքրմանը և ափամերձ ենթակառուցվածքների վերանորոգմանը

Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սի Ծինփինին

ՀՀ Նախագահ

Հայաստանը կարևորում է Չինաստանի հետ բարեկամական հարաբերությունները. Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է Սի Ծինփինին

ՀՀ նախագահը վերահաստատել է Չարլզ Երրորդին Հայաստան հրավիրելու առաջարկը

ՀՀ Նախագահ

ՀՀ նախագահը վերահաստատել է Չարլզ Երրորդին Հայաստան հրավիրելու առաջարկը

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը․ նախագահ

ՀՀ նախագահ (archived)

«Հայաստան» հիմնադրամը շարունակում է իր առաքելությունը՝ աջակցել Հայաստանի Հանրապետությանը․ նախագահ

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

Պաշտոնական

Բելառուսում Հայաստանի դեսպանը կանչվել է Երևան՝ խորհրդակցությունների

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում