Տնտեսություն

Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հարցեր

1 րոպեի ընթերցում

Հանձնաժողովը քննարկել է ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորման հարցեր

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կենտրոնական բանկը հոկտեմբերի 2-ին հյուրընկալել է Եվրասիական տնտեսական միության Ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի 2-րդ նիստը, որին մասնակցել են Ֆինանսական շուկաների խորհրդատվական հանձնաժողովի անդամները, ինչպես նաև ԵԱՏՄ անդամ երկրների ֆինանսական ոլորտը կարգավորող մարմինների ներկայացուցիչները։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, նիստի ժամանակ քննարկվել են ԵԱՏՄ միասնական ֆինանսական շուկայի ձևավորմանն առնչվող հարցեր՝ մասնավորապես ֆինանսական շուկայի օրենսդրության ներդաշնակեցման, ընդհանուր գործընթացների իրականացման, ԵԱՏՄ ընդհանուր բորսայական տարածքի ճանապարհային քարտեզի մշակման և այլ հարցեր։ Նիստի արդյունքում մասնակիցները մի շարք քննարկվող հարցերի շուրջ համաձայնություն են ձեռք բերել շարունակել աշխատանքները։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում