Հաստատվեց ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը հաստատեց «Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին»որոշումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ըստ հիմնավորման, Հայաստանի Հանրապետության վերջին՝ երրորդ, հակակոռուպցիոն ռազմավարությունը նախատեսված էր 2015-2018 թվականների համար, ուստի 2018 թվականի դեկտեմբերին ռազմավարության գործողության ժամկետն ավարտվել էր:

«2019 թվականի փետրվարի 14-ի «ՀՀ կառավարության ծրագրին հավանություն տալու մասին» ԱԺՈ-002-Ն որոշմամբ որպես ՀՀ կառավարության գործունեության հիմնարար ուղենիշ սահմանվեց կոռուպցիայի դեմ առավել թիրախավորված և արմատական պայքար մղելը, կոռուպցիայի հանրային մերժումը և կոռուպցիայից զերծ հանրությունը: Միաժամանակ, կառավարության ծրագիրը նախատեսում է, որ պայքարը պետք է իրականացվի ինչպես ռազմավարական միջոցառումների իրականացմամբ, այնպես էլ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացման և վերափոխման միջոցով:

Կոռուպցիայի դեմ պայքարն առավել համակարգված ուղով կենսագործելու, ինստիտուցիոնալ կառուցակարգերի և առաջիկա տարիների հակակոռուպցիոն առաջնահերթությունների նախանշման առումով կարևորվում է Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի սահմանումը»,- ասված է հիմնավորման մեջ»,- ասված է հիմնավորման մեջ:

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ հակակոռուպցիոն ռազմավարությունն ուղղված է լինելու պայքարն առավել նպատակային իրականացնելու համար անհրաժեշտ ինստիտուցիոնալ հենքերի ստեղծմանը և զարգացմանը, հանրային ծառայողի օրինավոր և բարեխիղճ կերպարի ձևավորմանը, ոլորտային օրենսդրական դաշտի կարգավորումներում երկակի մոտեցումներ կիրառելու հնարավորությունների հնարավորինս նվազեցման, թափանցիկության և մասնակցայնության գործիքների շարունակական ներդրմանը, կոռուպցիոն գործերի բացահայտման արդյունավետության բարձրացմանը, ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձմանն առնչվող գործուն կառուցակարգերի ներդրմանը: «Միաժամանակ, Ռազմավարությամբ հատուկ անդրադարձ է կատարվել հակակոռուպցիոն կրթությանը և իրազեկման միջոցով կոռուպցիայի նկատմամբ ժխտողական վերաբերմունքի սերմանմանը: Ռազմավարությամբ հատուկ կարևորվում է կոռուպցիայի դեմ պայքարում բոլոր շահագրգիռ կողմերի ջանքերի մեկտեղումը և միասնական հետևողական քայլերի ձեռնարկումը: Ռազմավարության ընդունմամբ ակնկալվում է ռազմավարական մոտեցման արդյունքում հնարավորին նվազեցնել կոռուպցիան, զարգացնել հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը, ստեղծել կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ կառուցակարգեր»,- ասաց նախարարը:

Հայերեն English Русский

Սոֆիայի համալսարանում բացվում է աշխարհագրական հետազոտությունների և տեխնոլոգիաների ինստիտուտ. BTA

Նոյեմբերի 28-ի միջոցառումների անոնս

ԱրարատԲանկը, GGF-ը և EFSE-ն ընդլայնում են համագործակցությունը՝ ՄՓՄՁ ու կանաչ ֆինանսավորումը խթանելու նպատակով

Մոլդովայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը կարող է արտադրել կալանիչ ԱԹՍ-ներ. Moldpres

ՄԱԿ-ը զգուշացրել է, որ առաջիկա ամիսներին 16 երկրում սովի մակարդակը կվատթարանա

Հաստատվել են ՀՖՖ նախագահի ու գործկոմի անդամների թեկնածուները

Ուիգմորը համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մեծ Բրիտանիայի առաջատար մանկական բժշկական կենտրոնի՝ Great Ormond Street Hospital-ի հետ

Հայաստանը պետք է լինի ոչ միայն միջազգային քննարկումների հարթակ, այլև գաղափարներ առաջարկող երկիր. Տաթևիկ Սիմոնյան

Դատախազությունը պահանջում է թմրամիջոցներ իրացնելու, փողերի լվացման ու դասալքության համար մեղադրվող Դավիթ Քելեշյանից հօգուտ պետության բռնագանձել 2 անշարժ գույք և 605 միլիոն դրամ

Ընտանեկան բռնությանն առնչվող խնդիրների լուծման գործում միջազգային կառույցները պատրաստ են շարունակաբար աջակցել ՀՀ կառույցներին