Հասարակական

Պետությունը նախատեսում է Հայաստանի դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,2ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախատեսում է հաջորդ ուսումնական տարվա սկզբից Հայաստանի բոլոր դպրոցներում ներդնել հեռավար ուսուցման համակարգ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց նախարար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանի՝ շատ գյուղերում որոշակի առարկաների համար ուսուցիչների բացակայության վերաբերյալ հարցին:

«Մենք այս տարի Արարատի մարզում իրականացրեցինք հեռավար ուսուցման պիլոտային ծրագիր: Նմանատիպ խնդիրներ ունեցող դպրոցների աշակերտների հետ իրականացրեցինք դասընթացներ, որոնք շատ արդյունավետ էին: Եվ այս ծրագիրը հաջորդ տարվանից ներդնելու ենք բոլոր դպրոցներում»,-ասաց Հարությունյանը:

Նախարարը նշեց, որ կան շատ մասնագետներ, նույնիսկ արտերկրից որոշ մասնագետներ պատրաստակամություն են հայտնել գալ, ամիսներ շարունակ աշխատել աշակերտների հետ: Հարությունյանի կարծիքով՝ հեռավար ուսուցման համակարգը բավականին բարդ համակարգ է: Նախարարի կարծիքով՝ համակարգն արդեն հաջորդ տարվա սեպտեմբերից ներդրված կլինի:

Սրբուհի Գրիգորյանը նկատեց, որ մինչև հեռաուսուցումը պետք է կարողանան գյուղական համակարգը ապահովել բարձրորակ ինտերնետով: Հարությունյանը արձագանքեց, որ այդ ուղղությամբ անցյալ տարի ևս բավականին մեծ աշխատանք է կատարվել:

Հայերեն

Պակիստանը հայտարարել է, որ ունի այն ամենը, ինչն անհրաժեշտ է պաշտպանվելու համար

Հայաստանն իր ռազմավարությունը կշարունակի այնքան ժամանակ, մինչև ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Փաշինյան

Պարեկներն ապրիլի 21-ից 28-ը Երևանում հայտնաբերել են 4 073, մարզերում՝ 13 960 խախտում

SIL Insurance-ը նշեց իր 25-ամյակը՝ վերաբրենդավորումով ազդարարելով նոր մեկնարկ

Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի հարաբերությունները հիմնվում են և պետք է հիմնվեն փոխադարձ հետաքրքրությունների վրա. Նիկոլ Փաշինյան

Բեռտա Մարտիրոսյանի լուսանկարները մեկ շաբաթ շարունակ ներկայացվելու են Կենսաբազմազանության մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի պաշտոնական էջում

Էստոնիան կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ հարաբերությունները խորացնելու գործընթացում

Նիկոլ Փաշինյանը և Քրիստեն Միխալը քննարկել են Հայաստան-Էստոնիա բազմակողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Էստոնիայի վարչապետը հույս է հայտնել, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական այցով ժամանել է Հայաստան