Սպորտ

Մենք լավագույնն էինք աշխարհի առաջնությունում. Փաշիկ Ալավերդյան

1 րոպեի ընթերցում

Մենք լավագույնն էինք աշխարհի առաջնությունում. Փաշիկ Ալավերդյան

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ծանրամարտի հավաքականի գլխավոր մարզիչ Փաշիկ Ալավերդյանն աշխարհի՝ արդեն ավարտված առաջնությունում իր գլխավորած թիմը համարում է լավագույնը` գրանցած արդյունքների տեսանկյունից:

«Նախ ես շնորհակալություն եմ հայտնում իրենց անձնական մարզիչներին, մարզադպրոցներին: 103 պետության մեջ մենք լավագույնն էինք: Թեպետ առաջինը չէինք մեդալային հաշվարկում և զիջեցինք Չինաստանին, սակայն բնակչության քանակը հաշվի առնելով՝ մենք լավագույնն էինք»,-«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ զրույցում ասաց հավաքականի մարզիչ Փաշիկ Ալավերդյանը:

Անդրադառնալով Վրաստանի ներկայացուցիչ գերծանր քաշային Լաշա Տալախաձեին՝ Ալավերդյանը շեշտեց, որ վրացու ուժերի սահմանն անհնար է տեսնել: «Եթե վերցնենք արդյունքի տեսանկյունից, ապա Գոռի մոտ առաջխաղացում կա, իսկ Լաշան միշտ բարձրացնում է իր բարձր կիլոգրամները»,- ասաց նա:

Թաիլանդում ավարտված աշխարհի առաջնությունում մեր թիմը նվաճեց երկամարտի 4 մեդալ՝ 2 ոսկե, մեկ արծաթե ու մեկ բրոնզե և թիմային հաշվարկում գրավեց երկրորդ տեղը` զիջելով միայն Չինաստանին, որը նվաճել է 5 ոսկե մեդալ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում