Հայաստանում մեկնարկել են հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական վարժանքները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Բաղրամյան» զորափորձարանում միավորված զորախմբի հրամանատար, գեներալ-մայոր Տիգրան Փարվանյանի ղեկավարությամբ սկսվել են հայ-ռուսական համատեղ գումարտակային մարտավարական վարժանքները: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, մոտոհրաձգային ստորաբաժանումների հրամանատարները հրետանային, տանկային, հետախուզական, ինժեներային ստորաբաժանումների, կապի մասնագետների հետ փոխգործակցությամբ մշակում են պայմանական հակառակորդի հայտնաբերման, արգելափակման եւ ոչնչացման մի շարք առաջադրանքներ:

Համատեղ գումարտակային մարտավարական վարժանքի ընթացքում երկու երկրների զինծառայողները Հարավային ռազմական օկրուգի հակաօդային պաշտպանության միջոցների, կործանիչ, գրոհային ու բանակային ավիացիայի օժանդակությամբ առաջադրանքներ կկատարեն հետախուզական-կրակային (հարվածային) կոնտուրների համակարգում, կկիրառեն աերոմոբիլային տակտիկական խմբեր, տանկային «մենամարտեր» եւ «կարուսելներ», հրետանային հակամարտկոցային պայքար, դիպուկահարների մենամարտեր, մարտական հրաձգություն գիշերային պայմաններում, ինչպես նաեւ հրաձգություն կիրականացնեն առավելագույն հեռավորությամբ եւ փակ կրակային դիրքերից: Օպերատիվ-մարտավարական, գրոհային, բանակային եւ անօդաչու ավիացիայի անձնակազմերն ուսումնամարտական եւ թռիչքային-տակտիկական առաջադրանքներ կկատարեն առաջապահ ավիացիոն նշանառուների հետ համատեղ: Մարտականին մոտեցված իրադրություն ստեղծելու համար «Բաղրամյան» զինափորձարանը հանդերձված Է ստատիկ ու դինամիկ թիրախներով, վարժանքներում գործի Է դրված հրաձգադաշտային սարքավորման արդիական Էլեկտրոնային մոդուլային համակարգ՝ հանդերձված համակարգիչներով եւ ռադիոհաղորդիչ սարքերով, որոնք նմանակում են պայմանական հակառակորդի կենդանի ուժի, զրահատեխնիկայի եւ ցածր թռչող թիրախների գործողությունները:

Ցերակային եւ գիշերային ժամերին հիմնական ուսումնամարտական գործողությունների խաղարկումը կկայանա այս տարվա հոկտեմբերի 7-ից 12-ն ընկած ժամանակաշրջանում: Հայ-ռուսական երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքներին, որոնք անցկացվում են ռուսական զորամիավորման հրամանատար գնդապետ Նիկոլայ Մարտինյուկի ղեկավարությամբ, մասնակցում են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի հազարից ավելի զինծառայողներ եւ գործի Է դրված մոտավորապես 500 միավոր ռազմական ու հատուկ տեխնիկա, այդ թվում՝ ՄիԳ-29 կործանիչներ, Սու-25 գրոհայիններ, Մի-24Պ եւ Մի-8ՄՏՎ ուղղաթիռներ:

Հայերեն Русский

ԱԽ քարտուղարը մասնակցել է տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին նվիրված համաժողովին

Վրաստանը նպատակ ունի ամրապնդել Ռուսաստանի հետ հաղորդակցության ուղիները. Կոբախիձե

Լեհաստանը Ռուսաստանի հետ սահմանամերձ շրջաններում հատուկ գործողություն է իրականացնում

Իրանում ՀՀ դեսպանը Մեջլիսի պատգամավորներին ներկայացրել է ԹՐԻՓՓ ուղու շուրջ վերջին պայմանավորվածությունները

Երևանում ինքնագլորով երթևեկող 27-ամյա երիտասարդի մոտ խլացուցիչով ինքնաձիգ է հայտնաբերվել

ԱԺ նախագահը հայտնել է նոր Սահմանադրությամբ հայերենի պետական կարգավիճակն անփոփոխելի դարձնելու մասին

Ղազախստանում սահմանադրական կարգը բռնի փոխելու մեղադրանքով 10 մարդ է ձերբակալվել

ՌԴ նախագահն Իրանի անվտանգության խորհրդի քարտուղարի հետ քննարկել է Մերձավոր Արևելքի իրավիճակը

ԿԲ-ն կթողարկի Գրիգոր Խանջյանի 100-ամյակին նվիրված արծաթե հուշադրամ

Նախարարը վստահեցնում է՝ կենսաթոշակների հետվճարի ծրագրի հնարավոր փոփոխությունները կլինեն միայն բարձրացման ուղղությամբ