Հասարակական

Աննա Հակոբյանը Սինգապուրի վարչապետի տիկնոջը հրավիրել է ընթրիքի

1 րոպեի ընթերցում

Աննա Հակոբյանը Սինգապուրի վարչապետի տիկնոջը հրավիրել է ընթրիքի

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 30-ին կառավարական առանձնատանը ընթրիքի է հրավիրել պաշտոնական այցով Երևանում գտնվող Սինգապուրի վարչապետի տիկնոջը՝ տիկին Հո Չինին։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի գրասենյակից, ջերմ ու մտերմիկ մթնոլորտում ունեցած հանդիպման ժամանակ տիկին Չինը պատմել է Հայաստան կատարած այցի ժամանակ ունեցած իր տպավորությունների մասին։ Աննա Հակոբյանն էլ վերհիշել է Սինգապուրում ունեցած իր հանդիպումները։

ՀՀ վարչապետի տիկինը նաև ներկայացրել է իր նախաձեռնությամբ գործող ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների գործունեությունն ու ‹‹Կանայք հանուն խաղաղության›› արշավի նպատակը։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում