Աննա Հակոբյանն ու Սինգապուրի վարչապետի տիկին Հո Չինն այցելել են ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը սեպտեմբերի 29-ին Երևանում` Բաղրամյան 26-ում, դիմավորել են պաշտոնական այցով Երևան ժամանած Սինգապուրի կառավարության ղեկավար Լի Սիեն Լուին և նրա տիկնոջը` Հո Չինին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Աննա Հակոբյանի գրասենյակից, հնչել են երկու երկրների ազգային օրհներգները, որից հետո պատվո պահակախմբի մասնակցությամբ տեղի է ունեցել դիմավորման պաշտոնական արարողությունը:

Այնուհետև Աննա Հակոբյանը առանձնազրույց է ունեցել տիկին Հո Չինի հետ, որին հաջորդել է այցը ‹‹Մեգերյան կարպետ›› գորգերի գործարան։

Գործարանի սեփականատեր Րաֆֆի Մեգերյանի և մարքեթինգի գծով տնօրեն Կարեն Այվազյանի ուղեկցությամբ երկու երկրների վարչապետերի տիկնայք շրջել են գործարանով, ծանոթացել կարպետների ստեղծման, մշակման պատմությանը, հետևել կարպետները գործելու ընթացքին։

Սինգապուրի վարչապետի տիկնոջն առանձնահատուկ հետաքրքրել է Արևմտյան Հայաստանից բերված ‹‹Վահան›› գորգի պատմությունը։ Տիկին Չինը մասնակցել է նաև նորավարտ արցախյան Վարդագորգի կտրմանը։ Գործարանում երկու երկրների կառավարությունների ղեկավարների տիկնայք հետևել են նաև լավաշի թխման գործընթացին, համտեսել հայկական պանիր, հալվա, մեղր ու գաթա։

Այցի ավարտին Րաֆֆի Մեգերյանը տիկին Հո Չինին է նվիրել Արարատ լեռան պատկերով գորգ։ Շնորհակալություն հայտնելով նվերի համար, Սինգապուրի վարչապետի տիկինը ասել է, որ տեսել է սարը երկնքում, երբ օդանավը վայրէջք էր կատարում Երևանում և շատ է տպավորվել լեռան գեղեցկությամբ։

Հայերեն العربية English Русский

Ամուսնու կողմից կնոջն ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

Հարստացված ուրանը դուրս չի բերվի Իրանից. Ռեզայի

Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենն ու Պեկինի փոխքաղաքապետը կարևորել են փորձի փոխանակումն ու համագործակցության ընդլայնումը

Արարատ Միրզոյանի ճեպազրույցը

Որոշ գործընկերներ ուզում են Հայաստանը տեսնել խեղճ, որպես բուտաֆորիա․ Արարատ Միրզոյան

Մոլդովայում քննարկվել է Մերձդնեստրի տարածաշրջանի աստիճանական վերաինտեգրման գործընթացը. Moldpres

Հութիները հայտարարել են Ադենում Սաուդյան Արաբիայի բանակի շտաբին հարվածելու մասին

Չի կարող լինել այնպես, որ երկաթուղին Ադրբեջանի համար աշխատի, Հայաստանի համար՝ ոչ. Միրզոյան

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով