Աննա Հակոբյանը ներկա է գտնվել ‹‹Իմ ուղին›› մասնագիտական կենտրոնի նոր մասնաշենքի բացման արարողության

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետի տիկին, ‹‹Իմ քայլը›› և ‹‹City of smile/Ժպիտների քաղաք›› բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը սեպտեմբերի 28-ին ներկա է գտնվել ‹‹Իմ ուղին›› մասնագիտական ուսուցման և զբաղվածության սոցիալ-աբիլիտացիոն ցերեկային կենտրոնի բացման արարողությանը։ Միջոցառմանը մասնակցել են Գուգարաց թեմի առաջնորդ գերաշնորհ տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանը, ‹‹Արաբկիր›› բշկական կենտրոնի տնօրեն Արա Բաբլոյանը, ‹‹Աուտիզմ›› ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, պոլսահայ բարերար Անի Քադումյանը, ‹‹Իմ քայլը›› հիմնադրամի գործադիր տնօրեն Հովհաննես Ղազարյանը, կենտրոնի աշխատակիցները, սաները և նրանց ծնողները։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Աննա Հակոբյանի գրասենյակից:

Բացման խոսքում Անի Քադումյանը շեշտել է, որ ուրախալի և ոգևորիչ է այն փաստը, որ բազմաթիվ մարդիկ կանգնած են աուտիզմ ունեցող երեխաների կողքին և կիսում են միտքը, որ աուտիզմ ունեցող երեխաները յուրահատուկ են, բայց խորթ չեն։ Ըստ Քադումյանի, ոլորտում հսկայական աշխատանք կա կատարելու և ամենակարևորը՝ ջանքերի միավորումն է, որպեսզի աուտիզմ ունեցող երեխաներն ինտեգրվեն հասարակությանը։

‹‹Այս երեխաներով պետք է զբաղվել ամեն օր, ստեղծել նրանց համար հավասար պայմաններ, որ այդ պայմանները նրանց հավասար իրավունքներ և հնարավորություններ ապահովեն։ Եվ այդ առումով ուրախ եմ, որ մենք բոլորս այստեղ շարունակում ենք այս գործունեությունը››,- ասել է Արա Բաբլոյանը։

Միջոցառման շրջանակում, Աննա Հակոբյանը, հյուրերի ուղեկցությամբ, շրջել է կենտրոնով, ծանոթացել նոր մասնաշենքի պայմաններին, ինչպես նաև կենտրոնի սաների կողմից արժանացել շնորհակալագրի մասնաշենքի վերակառուցմանը ցուցաբերած աջակցության համար։

‹‹Իմ ուղին›› վերականգնողական կենտրոնի նորաբաց մասնաշենքում մասնագիտական կողմնորոշում և հմտություններ կստանան աուտիզմ ունեցող 80 դեռահասներ։ Նորաբաց կենտրոնում արտթերապիայի շրջանակում գործում են ստեղծագործական բազմատեսակ աշխատանքներ՝ թղթի արտադրություն, բացիկների պատրաստում, գեղանկարչություն, կավագործություն, բատիկա, իսկ երաժշտաթերապիայի շրջանակում գործում են դաշնամուրի, երգեցողության և պարի դասարաններ, խոհարարություն։ Կենտրոնի սաները կուսանեն նաև համակարգչային գիտելիքներ, այգեգործություն, կզբաղվեն սպորտով։

‹‹Իմ քայլը›› հիմնադրամը ‹‹Աղքատության փուլային հաղթահարման›› ծրագրի շրջանակում աջակցել է կենտրոնի նոր մասնաշենքի վերանորոգման և վերակառուցման աշխաանքներին՝ հատկացնելով 14 մլն 400․000 դրամ։

Հայերեն Français

ԱԺ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ԹՐԻՓՓ-ի վերաբերյալ հայ-ամերիկյան շրջանակային համաձայնագրի վավերացման նախագծին

ԱԳՄԱ նախարարն առաջարկում է նոր Սահմանադրության շուրջ քննարկում ունենալ համազգային ձևաչափով

COP17. Մաքսային վարչարարությունն ու կենսաբազմազանության հարցերը. ի՞նչ ծրագրեր են իրականացվում

Ռուսական դիզելային վառելիքով առաջին լցանավը ԱՄՆ կուղևորվի հոկտեմբերի 22-ին

Բուլղարիայում գնահատել են աշխատավայրերում ԱԲ-ի ներդրման հետ կապված վերափոխումները. BTA

Գիտական առաջընթացը և նոր տեխնոլոգիաները պետք է կիրառվեն հանուն խաղաղության․ Ժաննա Անդրեասյան

Միրզոյանին մտահոգում է ԹՐԻՓՓ-ի իրականացման գործընթացների տևողությունը

Ակբա բանկը հրապարակել է Կայուն զարգացման առաջին հաշվետվությունը

Արարատ Միրզոյանն անդրադարձել է Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցի հովվի մասին տեղեկություններին

COP17. Կանաչ ստանդարտներն ու մարզական կենտրոնները. Նազիկ Ավդալյանը խոսել է նոր նախագծի մասին