Պլաչիդո Դոմինգոն կդադարեցնի ելույթները Metropolitan Opera-ում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանացի տենոր Պլաչիդո Դոմինգոն այլեւս ելույթ չի ունենա Metropolitan Opera-ում: Այդ մասին ասված Է թատրոնի մամուլի ծառայության հայտարարության մեջ, որը տարածվել Է սեպտեմբերի 24-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Metropolitan Opera-ն հաստատում Է, որ Պլաչիդո Դոմինգոն համաձայնել Է չեղարկել ապագա բոլոր ելույթները»,-նշել են թատրոնի մամուլի ծառայությունում, ընդգծելով, որ որոշումն ուժի մեջ Է մտնում անհապաղ: «Met-ը (Metropolitan Opera-ի հապավումն Է) եւ պարոն Դոմինգոն համաձայնություն են ձեռք բերել այն բանի շուրջ, որ նա պետք Է հրաժարվի (ելույթներից)»,-նշված Է հայտարարության մեջ:

Fox News հեռուստաալիքի տեղեկատվության համաձայն, Դոմինգոն սեպտեմբերի 25-ին պետք Է Metropolitan Opera-ի բեմում մասնակցեր Ջուզեպե Վերդիի «Մակբեթ» օպերային՝ իտալացի դիրիժոր Մարկո Արմիլյատոյի բեմադրմամբ: Սակայն նրա փոխարեն Մակբեթի դերերգը կկատարի սերբ Ժելկո Լուչիչը:

Նրա հետ միասին բեմ դուրս կգա ՌԴ ժողովրդական արտիստուհի Աննա Նետրեբկոն, որը կկատարի Լեդի Մակբեթի դերերգը: Օգոստոսին Associated Press (АР) գործակալությունը հայտնել Էր, որ ինը կանայք Դոմինգոյին մեղադրել են սեռական ոտնձգությունների մեջ: Մատնանշված դեպքերը, նրանց պնդմամբ, տարբեր ժամանակներում տեղի են ունեցել 1980-ական թվականների վերջից, այդ թվում՝ ԱՄՆ-ի տարածքում: Այս ամսվա սկզբին AP-ն հայտնել Է, որ եւս 11 կանայք են երգչին մեղադրել սեռական ոտնձգությունների մեջ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում