ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը պաշտոնական այցի շրջանակներում գտնվում է Նյու Յորքում, հանդիպել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է գերմանական «Deutsche Welle» լրատվամիջոցը:
Ըստ տեղեկատվության՝ կողմերը քննարկել են Թուրքիայի և ԵՄ-ի միջև ստորագրված փախստականների համաձայնագրի գործածության, Սիրիայում տեղի ունեցող վերջին զարգացումների և երկու երկրների համագործակցությանը վերաբերող հարցեր: