Ֆրանսիայում ծրագրում են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հզորագույն սարք ստեղծել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիացի հետազոտողները նախագծում են մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի (ՄՌՏ) հզորագույն սարք, որը թույլ կտա ավելի ճշգրիտ ախտորոշել վաղ փուլերում այնպիսի հիվանդություններ, ինչպիսին Է, օրինակ, Պարկինսոնի հիվանդությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Reuters գործակալությունը:

Սարքի հիմքում, որը մշակում են Iseult ծրագրի շրջանակներում Ֆրանսիայի ատոմային Էներգիայի եւ Էներգիայի այլընտրական աղբյուրների կոմիսարիատի հովանու ներքո, գտնվում Է հզոր մագնիս՝ 5 մետր երկարությամբ եւ 130 տոննա քաշով գլանի տեսքով: Գիտնականների խոսքով՝ սարքը հարյուր անգամ ավելի մանրամասնեցված պատկեր Է տալու ժամանակակից նմանօրինակների համեմատությամբ: Դրա ստեղծման աշխատանքը դեռեւս չի ավարտվել. հետազոտողներն ակնկալում են առաջին պատկերներն ստանալ 2020 թվականի վերջին-2021 թվականի սկզբին:

«Ըստ մեր հաշվարկների, սարքը թույլ կտա հիվանդություններն ախտորոշել ավելի վաղ փուլում եւ ավելի ստույգ հետեւել դրանց ընթացքին»,-գործակալությունը մեջբերում Է նախագծի գիտական տնօրեն Նիկոլ Բուլանի խոսքը: Նրա ասելով՝ սարքի օգտագործման շնորհիվ կհաջողվի ավելի ստույգ տվյալներ ստանալ գլխուղեղի կառուցվածքի եւ դրանում ընթացող կենսաքիմիական գործընթացների վերաբերյալ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում