ՀՀ նախագահը հյուրընկալել է Լիբանանի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանըսեպտեմբերի 20-ին հյուրընկալել է Լիբանանի Հանրապետության ազգային պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,նախագահ Սարգսյանը ողջունել է պատվիրակության այցը Հայաստան, և երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների ընդլայնմանն ու զարգացմանն ուղղված ջանքերը: Նախագահն ընդգծել է, որ քաջալերում է փոխգործակցության խորացումը ոչ միայն պաշտպանական և ռազմական, այլև տարբեր ոլորտներում, այդ թվում՝ բարձր տեխնոլոգիաների, զբոսաշրջության, մշակույթի:

Նախարար Էլիաս Բու Սաաբը համակարծիք է եղել, որ երկու երկրները տարբեր ոլորտներում փոխշահավետ համագործակցությունը խորացնելու հնարավորություններ ու մեծ ներուժ ունեն և այնպիսի կապող կամուրջ, ինչպիսին լիբանանահայ համայնքն է: Նա նշել է, որ լիբանանահայ շատ ընկերներ ունի, և Հայաստանն ու հայկական մշակույթը հարազատ են իրեն:

Զրուցակիցներն ընդգծել են լիբանանահայ համայնքի առանձնահատուկ դերը՝ համակարծիք լինելով, որ նրա ներկայությունը ամուր հիմք է ստեղծում բոլոր ուղղություններով երկկողմ հարաբերությունների զարգացման համար:

Նախագահ Սարգսյանը պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել երկու բարեկամ երկրների միջև փոխգործակցության խորացմանն ուղղված յուրաքանչյուր նախաձեռնության:

Հայերեն English Русский

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում