Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը հանդիպել է ՀԲԸՄ պատվիրակության հետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրապետության նախագահի տիկին Նունե Սարգսյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում էին ՀԲԸՄ խորհրդի անդամ և ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանը, ՀԲԸՄ Հայաստանի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ՀԲԸՄ «Կին ձեռներեցներ» ծրագրի տնօրեն Տաթևիկ Մանուկյանը, ՀԲԸՄ Կանանց հզորացման նախաձեռնության հարցերով խորհրդատու Հասմիկ Հայրապետյանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից,հանդիպման մասնակիցները Նունե Սարգսյանին են ներկայացրել ՀԲԸՄ կողմից իրականացրած և իրականացվող ծրագրերն ու նախագծերը, որոնք ընդգրկում են կրթության, մշակույթի, արվեստի, գյուղատնտեսական, հումանիտար և այլ ոլորտներ:

Կարևորելով Հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեությունը՝ տիկին Նունե Սարգսյանը փաստել է, որ թեպետ ՀԲԸՄ-ն ստեղծվել է նախորդ դարասկզբին, սակայն իր գործունեությամբ շարունակում է երիտասարդ կառույց մնալ: «Դուք ժամանակին զուգահեռ եք քայլում, արթուն եք պահում միտքն ու մշտապես ձգտում լինել օգտակար»,- նշել է Նունե Սարգսյանը:

Հանդիպման ընթացքում, մասնավորապես, անդրադարձ է կատարվել ՀԲԸՄ կողմից կանանց դերի մեծացմանն ու հատկապես կանանց շրջանում ձեռներեցության խթանմանն ուղղված ծրագրերին ու նախագծերին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա հանդիպումների ընթացքում քննարկել հնարավոր համատեղ նախագծերի իրականացումը:

Հայերեն العربية

ՀՀ ԱԺ նախագահն ընդունել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դիտորդական առաքելության պատվիրակությանը

Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում

Պուտինը պատրաստ է Մակրոնի հետ հանդիպման ու երկխոսության. Պեսկով

Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող վարույթով ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը

Թրամփը հայտարարել է, որ Իրանից հետո ԱՄՆ-ն կզբաղվի Կուբայով

ՆԳՆ-ն իրազեկում է խորհրդարանական ընտրությունների քվեարկության օրը գործող սահմանափակումների մասին

Ազովի ծովում բեռնատար նավերի վրա անօդաչու սարքերի հարձակման հետևանքով զոհվել են Ադրբեջանի քաղաքացիներ

Բալթիկ ծովում սկսվել է ՆԱՏՕ-ի զորավարժությունների ակտիվ փուլը

Լիբանանի բանակը վերականգնել է Դիբբին քաղաքի նկատմամբ վերահսկողությունը՝ իսրայելական ուժերի դուրսբերումից հետո

Լավրովը հայտնել է, որ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհում չեն տեղավորվում որևէ իրավական շրջանակի մեջ