Պաշտոնական

ԱԳՆ 2 աշխատակցի Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել

1 րոպեի ընթերցում

ԱԳՆ 2 աշխատակցի Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան է շնորհվել

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ ԱԳՆ եվրասիական տարածաշրջանի վարչության պետ Դավիթ Վիրաբյանին և ՀՀ ԱԳՆ բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական Արտեմ ԱզնաուրյանինԱրտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհելու վերաբերյալ: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև «Դիվանագիտական ծառայության մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճան շնորհել՝

Դավիթ Ալեքսանդրի Վիրաբյանին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եվրասիական տարածաշրջանի վարչության պետ

Արտեմ Ազնաուրի ԱզնաուրյանինՀայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության բազմակողմ քաղաքականության և զարգացման համագործակցության վարչության բազմակողմ տնտեսական համագործակցության բաժնի խորհրդական»,- ասված է ՀՀ նախագահի հրամանագրում:

Կարդացեք հոդվածը` EnglishFrançaisРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում