Ընդլայնվում է Հայաստան-Լիբանան պաշտպանական համագործակցությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայ-լիբանանյան երկկողմ պաշտպանական համագործակցությունը հիմնված է երկու երկրների ժողովուրդների երկարամյա բարեկամությամբ, փոխադարձ օգնության պատրաստակամությամբ և ընդհանուր մոտեցումների վրա, ուստի ունի լուրջ հեռանկարներ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ սեպտեմբերի 20-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում Լիբանանի պաշտպանության նախարար Էլիաս Բու Սաաբի հետ համատեղ ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը։ Նախարարի խոսքով՝ համագործակցությունն ունի ամուր իրավական հիմքեր։

2018 թվականի նոյեմբերի 9-ին նախարար Տոնոյանի՝ Լիբանան կատարած այցի ընթացքում ստորագրվել է Հայաստանի Հանրապետության և Լիբանանի Հանրապետության միջև համագործակցության մասին համաձայնագիրը, որն այժմ երկու երկրների խորհրդարաններում անցնում է վավերացման գործընթաց։

« Տեղեկացնեմ, որ Հայաստանի Հանրապետությունում վավերացումն ավարտված է և մոտակա ժամանակ Հայաստանի Հանրապետության նախագահը կստորագրի այն։ Այս համաձայնագիրը 2001 թվականից գործող համաձայնագրի արդիական տարբերակն է և ընձեռելու է ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ավելի լայն շրջանակ»,- ընդգծեց Տոնոյանը։

ՀՀ ՊՆ նախարարը Էլիաս Բու Սաաբի հետ քննարկել է համագործակցության առկա վիճակը և ընդլայնման հնարավորությունները։

«Պայմանավորվել ենք համագործակցություն իրականացնել կանոնավոր պլանավորման ձևաչափով։ Համագործակցության հեռանկարային ոլորտներն ենք համարում փորձի փոխանակումը ռազմատեխնիկական տարբեր ուղղություններով, համատեղ վարժանքները, կրթությունը և վերապատրաստումը և, ամենակարևորը, ճգնաժամային իրավիճակներում հետախուզական տեղեկատվության փոխանակումը։ Կարևորել ենք երկու երկրների ռազմական մշակույթի և պատմության փոխադարձ իրազեկման միջոցառումների անցկացումը»,- ասաց Տոնոյանը։

ՀՀ պաշտպանության նախարարը գործընկերոջը ներկայացրել է Սիրիայում հումանիտար առաքելության նպատակներն ու խնդիրները։ Միևնույն ժամանակ նշել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի ՅՈՒՆԻՖԻԼ առաքելության կազմում հայկական զորախումբը ոչ միայն զուտ Հայաստանի միջազգային պարտավորությունների իրականացումն է, այլև յուրօրինակ պարտքի վերադարձ լիբանանցի ժողովրդին՝ հարատև կայունության և խաղաղության հաստատման իրենց ջանքերում։

«Մեր հանդիպման ընթացքում կրկին անգամ փաստեցինք նաև երկու բարեկամ երկրների միջև առկա քաղաքական բարձր մակարդակի հարաբերությունները և վերահաստատեցինք միջազգային ու տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ ընդհանուր մոտեցումները։ Անդրադարձանք մեր պետությունների հարևանությամբ ընթացող ռազմաքաղաքական զարգացումներին և համատեղ քայլեր ձեռնարկելու մեր հնարավորություններին»,- եզրափակեց Տոնոյանը։

Հայերեն العربية English Français Русский

ՀՀ Անկախության տոնի կապակցությամբ Մադրիդի քաղաքապետարանը Հայաստանի դրոշի գույներով է լուսավորել Բիլբաոյի շրջանաձև հրապարակի շատրվանը

Ռումինիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Արարատ Միրզոյանին Հայաստանի Հանրապետության ազգային տոնի կապակցությամբ

Նիկոլ Փաշինյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է գտնվել բացառիկ միջազգային նոր ցուցադրության բացմանը

Բրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազով

Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է սիրի իր պետությունը, ինչպես ինքն իրեն. Նիկոլ Փաշինյան

Անկախությունը, այսինքն՝ պետությունը, ամենակարևոր բանն է, որ մենք միասին ունենք․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ Անկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառում. ելույթով հանդես է գալիս վարչապետ Փաշինյանը

Վարչապետը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին Հայաստանի պատմության թանգարանում» ցուցադրության բացմանը

Միացյալ Նահանգները Նիդեռլանդներին կոչ է արել դուրս գալ Միջազգային քրեական դատարանի կազմից

Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ Բաբաջանյան փողոցում կատարված դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ