Հայաստան

ՀՀ օրհներգը կավարտվի` «Թող միշտ պանծա Հայաստան» տողով. նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ

1 րոպեի ընթերցում

Սահմանադրության օր
Սահմանադրության օր

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց «ՀՀ օրհներգի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կողմ քվեարկեց 64 պատգամավոր, դեմ՝ 5։

Նախագիծն ուղղված է ՀՀ օրհներգի նկատմամբ միասնական ստանդարտ հաստատելուն՝ հստակեցնելով տեքստը, երաժշտությունը, տևողությունն ու այլ մանրամասներ։

Հիմնական նպատակը օրհներգի նկատմամբ միասնական մոտեցում ապահովելն է։ 

«Մենք պետք է հստակ իմանանք, թե որն է ՀՀ օրհներգը, ինչ տեքստով, ինչ երաժշտությամբ և ինչ նրբերանգներով»,-նշեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը՝ ներկայացնելով նախագիծը։ 

Նա ընդգծեց, որ տարբեր առիթներով օրհներգի տարբեր կատարումները հակասել են պաշտոնական տարբերակին։

Պատգամավորը նաև ընդգծեց, որ նախորդ տարիներին օրհներգի պաշտոնական տարբերակը հրապարակված չի եղել, ինչը խնդիրներ է առաջացրել միջոցառումների ընթացքում։ Գաբրիելյանը հավելեց, որ առաջարկվող փոփոխություններով օրհներգի տեքստն ու երաժշտությունը կլինեն հստակ և հաստատված՝ կանխելով ցանկացած շփոթություն։

Նախագծով նախատեսվում է օրհներգի տեքստում որոշ փոփոխություններ. օրհներգը կսկսվի և կավարտվի Հայաստանի մասին խոսքերով։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում