Պաշտոնական

ՀՀ նախագահը ստորագրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր

1 րոպեի ընթերցում

ՀՀ նախագահը ստորագրել է Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր

ԵՐԵՎԱՆ, 20 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը երաժշտարվեստի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կոմիտասի անվան ազգային քառյակի անդամներին պարգևատրելու հրամանագիր է ստորագրել: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Կոմիտասի անվան ազգային քառյակի ջութակահար, գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թադևոսյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի շքանշանով:

Ալտահար Ալեքսանդր Կոսեմյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Քառյակի երկրորդ ջութակահար Սյուզի Երիցյանը պարգևատրվել է Մովսես Խորենացու մեդալով:

Քառյակի տնօրեն Սամվել Մեսրոպյանը պարգևատրվել է Երախտագիտության մեդալով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում