Տնտեսություն

2020-ին մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով կհատկացվի 8 մլրդ դրամ

1 րոպեի ընթերցում

2020-ին մարզերում ջրամատակարարման խնդիրների լուծման նպատակով կհատկացվի 8 մլրդ դրամ

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարությունը 168 մլն դրամ կհատկացնի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ այն Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամին տրամադրելու համար:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը նշեց, որ այս նախագծով նախատեսվում է ներդրումային ծրագրերի շրջանակներում մարզերում իրականացնել ջրամատակարարման համակարգերի վերակառուցում:

«Նախատեսվում է հաջորդ տարի ջրամատակարարման համակարգում ՀՀ բնակավայրերում մոտ 8 մլրդ դրամի ներդրում կատարել բյուջեի միջոցների հաշվին: Սրանք համայնքներ են, որոնք համաձայնեցված են «Վեոլիա» ընկերության հետ»,- ասաց նախարարը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում