Արթուր Ալեքսանյանն ու Կարապետ Չալյանը ստացել են ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղում սովորելու առաջարկ

1 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի ղեկավարությունը օլիմպիական խաղերի ոսկե մեդալակիր, աշխարհի եռակի ու Եվրոպայի քառակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանին և եվրոպական երկրորդ խաղերի արծաթե մեդալակիր Կարապետ Չալյանին առաջարկում է անվճար ուսուցում բուհում:

ՀՊՏՀ Գյումրու մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ մարզիկներն այս տարի կարող են ընդունվել Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան հեռակա ուսուցման:«Մենք գյումրեցի մեր մարզիկներին, ովքեր միջազգային ասպարեզներում պատվով են ներկայանում և բարձր են պահում մեր հանրապետության անունը, որոշել ենք ընդունել մեր մասնաճյուղի հեռակա ուսուցման երեք՝ Հաշվապահական հաշվառում, Ֆինանսներ և Կառավարում բաժիններում: Թե որ բաժիններում կցանկանան սովորել մեր չեմպիոնները, իրենց ընտրությանն ենք թողնում: Ուսման վարձավճարներն ամբողջությամբ կփոխհատուցի մեր մասնաճյուղը»,- նշեց Կարեն Պետրոսյանը:

Գյումրեցի մարզիկները մինչ այս ավարտել են «Շիրակի» պետական համալսարանի Ֆիզիկական դաստիարակության տեսության և մեթոդիկայի ամբիոնը:

Արմենուհի Մխոյան

Հայերեն Русский

«Արմավիր» ՔԿՀ-ում հայտնաբերվել են երկու դրոն և վեց բջջային հեռախոս

Ռուսաստանը բաց է թողել խաղաղությունն ավելի մոտեցնելու հերթական հնարավորությունը. Զելենսկի

Ադրբեջանի դպրոցներում հիջաբի սահմանափակումները բողոքի ակցիաների պատճառ են դարձել

Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Սաուդյան Արաբիային հութիներին դիմակայելու հարցում. Բերնեմ

Քաղաքապետարանում աշխատավարձերի բարձրացումը վերաբերում է ավելի քան երկու հազար աշխատողների. Երևանի քաղաքապետի խոսնակ

29 երկրների ԱԳ նախարարներն Իրանին մեղադրել են դիվերսիաների, կիբերհարձակումների և այլ հիբրիդային գործողությունների մեջ

Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարությունների գլխավոր քարտուղարները քննարկել են համագործակցությունը միջազգային առևտրի և դիվանագիտական կրթության ոլորտներում

Ադրբեջանում մեկնարկել են Ադրբեջանի և ԱՄԷ-ի համատեղ զորավարժությունները

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ու ԵՄ դեսպանը քննարկել են ժողովրդավարության և տարածաշրջանային խաղաղության հարցերը

Ամուլսարի հանքավայր. ոսկե լեռան ազդեցությունը