Հասարակական

Այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 90.5 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Այս տարվա 7 ամիսներին հիփոթեքային վարկերի ծավալն աճել է 90.5 տոկոսով
ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐի, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այս տարվա հունվարից հուլիս ամիսների ընթացքում Հայաստանում տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 84.5 մլրդ դրամ՝ գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում տրամադրված հիփոթեքային վարկերի ծավալը 90.5%-ով (2018 թվականի հունվար ամսից մինչեւ հուլիս ամիսը տրամադրված հիփոթեքային վարկերը կազմել են 44.4 մլրդ դրամ): «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Վանաձորում մեկնարկած մամուլի ասուլիսի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի համեմատ Հայաստանում անշարժ գույքի գործարքները աճել են 17.1 տոկոսով: 2019 թվականի հուլիսին 2018 թվականի հուլիսի նկատմամբ արտադրական նշանակության անշարժ գույքի գործարքները աճել են 11.7 տոկոսով: Գործարքների աճը գրանցվել է մարզերի եւ ոչ թե՝ մայրաքաղաք Երեւանի հաշվին»,- հավելեց ՀՀ վարչապետը:

Կարդացեք հոդվածը` English
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում